Ծրագրի նպատակն էր աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ և Իջևան համայնքներում բնակվող այն անհատներին և նրանց ընտանիքի անդամներին, որոնք տուժել են արցախյան իրադարձությունների հետևանքով և ունեն աշխատանքով ապահովված լինելու խնդիր:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել մեր օրերում ամենապահանջված և արդիական մասնագիտություններից մեկի՝ վեբ ծրագրավորման վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կկարողանան արդյունավետ կիրառել և մուտք գործել բազմաթիվ հնարավորություններով լի այս ոլորտի մեծ աշխատաշուկան: Ծրագիրը ներառում էր նաև ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվություն և հոգեբանական աջակցություն:
Ծրագրի ավարտին 40 մասնակիցներ ստացան վեբ ծրագրավորման դասընթացը հաջողությամբ ավարտելու վկայականներ և նվեր-համակարգիչներ:
Ծրագիրն իրականացվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից: Ծրագրի գործընկերներ՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն և Հայ օգնության ֆոնդ:
Ծրագրի բյուջեն՝ 41 915 000 ՀՀ դրամ
Ծրագրի տևողությունը՝ մարտի 1-դեկտեմբերի 31, 2021թ.