• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ծառայություններ

Ծառայություններ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության (նախկին` Աջակցություն Նոյեմբերյանին) ՀԿ-ն գործում է Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում: Արդեն գրեթե երկու տասնամյակ այն օժանդակում և ակտիվորեն համագործակցում է Տավուշի մարզի ՓՄՁ-ների, համայնքային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Նպատակ ունենալով աջակցել Տավուշի մարզի համայնքների սոցիալ տնտեսական զարգացմանը՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման ծառայություններով և ծրագրերով իր օժանդակությունն  է առաջարկում 3 հիմնական շահառու խմբերին՝

Համայնքային կառույցներին

  • Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացում դասընթացների և խորհրդատվությունների միջոցով:
  • Համայնքային ենթակառուցվածքների բարելավում, ջրագծերի անցկացում, ճանապարհների բարեկարգում, համայնքային կրթօջախներին գույք,  սարքավորումներ  և այլ հումանիտար օգնության տրամադրում:
  • Առողջապահական հաստատություների կարողությունների զարգացում՝ շահառու խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված նոր ծառայությունների մատուցման,  սարքավորումների տրամադրման  միջոցով:

Քաղաքացիական հասարակությանը

  • ՀԿ, քաղաքացիական ակտիվ խմբերի և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացում՝ կոալիցիաների և կոոպերատիվների ստեղծման, մասնագիտական դասընթացների և խորհրդատվությունների  տրամադրման միջոցով:

Փոքր և միջին ձեռնարկություններին

  • ՓՄՁ-ների կարողությունների զարգացում (կառավարման, շուկայավարության, ռազմավարության և գործարար ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հարկային և աշխատանքային  օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությունների և դասընթացների միջոցով):  Ոլորտի ներկայացուցիչներին  տրամադրվում է նաև աջակցություն միջազգային ներդրումային ծրագրերի մշակման, ապրանքների արտահանման և  օտարերկրյա գործընկերներ գտնելու, իսկ ֆերմերային տնտեսություններին՝ գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ հիմնելու և գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու գործում:

Կազմակերպության իրականացրած նախագծերի մասին մանրամասն կարդացեք կայքի համապատասխան բաժնում:


© 2024 Community Center for Development NGO. All Rights Reserved.