• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

2018թ. մայիսին «UN Staff 1% for Development Fund»-ի ֆինանսական աջակցությամբ «ՍիՍիԴի» ՀԿ-ի կողմից իրականացվեց «Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կին ֆերմերների կարողությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Վրաստանից ներկրված սուպեր հարկո տեսակի 700 հավ բաշխվեց ծրագրի շահառու, երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող քսան գործազուրկ կին ֆերմերների միջև սահմանամերձ Նոյեմբերյան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան և Կոթի համայնքներից:


  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրագործում է ծրագրեր, որոնք ուղղված են Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակներում 2015թ. մարտին Նոյեմբերյանի երիտասարդական խմբի անդամների և բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվեց դասընթաց «FLEX» ծրագրին դիմելու կարգի և առանձնահատկությունների վերաբերյալ:


  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

«Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ» ծրագիրը իրականացվել է 2016 թվականին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հիմնադրամի աջակցությունն ուղղված էր տարածաշրջանում ընտրությունների անցկացման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմանը և գենդերային արգելքների վերացմանը, ինչպես նաև 2018թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությունը խրախուսելուն:


  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

2015 թվականի մարտին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվեց տարածաշրջանի երիտասարդական խմբերի 14 ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը Դիլիջանի UWC-ի դպրոցի 12 ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր բարձր դասարանների աշակերտներին և երիտասարդներին տեղեկացնել UWC–ի կրթական ծրագրերի, դրանց մասնակցելու չափանիշների և հայտերի լրացման կարգի մասին: Դիլիջանի UWC դպրոցի ուսանողներն էլ ծանոթացան Նոյեմբերյանի իրենց հասակակիցների խնդիրներին, պայմանավորվեցին կազմակերպել համատեղ փոքր ծրագրեր:


  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում 2015թ. օգոստոսին վերանորոգել է Բերդավանի միջնակարգ դպրոցի 1-ին և 2-րդ հարկերի սանհանգույցները: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ դպրոցականների համար կազմակերպվել է նաև hիգիենայի կանոնների վերաբերյալ դասընթաց:

Ծրագիրն իրագործվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի, Բերդավանի միջնակարագ դպրոցի և գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:


  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպում է մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար: 2015թ. սեպտեմբերին նման դասընթացներ է կազմակերպվել Նոյեմբերյանի տարածաշրջանի 5 գյուղական համայնքներում: Դասընթացի մասնակից 25 երիտասարդներ գիտելիքներ են ստացել դրամաշնորհային հայտ–առաջարկներ կազմելու, համայնքային խնդիրների լուծման գործում կամավորական նախաձեռնություններով հանդես գալու համար:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.