• Մարտի 29, 2015

Մեր մասին

Տեսլական

Իրականացնել հանրային և հասարակական ոլորտների, մասնավոր հատվածի, մրցունակ, սոցիալապես պատասխանատու, ազնիվ և կենսունակ գործունեություն:

Առաքելությունը

Լինել հասարակական և միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և համայնքների կայուն զարգացմանն ուղղված ծառայությունների շուկայի առաջատար և նախընտրելի գործընկեր` առաջարկելով խորհրդատվական, ուսուցողական, հետազոտական, ծրագրերի մշակման գնահատման ծառայություններ եւ մրցունակ լուծումներ:

Արժեքները

«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության (նախկին` Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ)  իր գործընկերների և հաճախորդների հետ աշխատանքում կիրառում է հետեւյալ սկզբունքները

  • Հաճախորդների և գործընկերների ակնկալիքների գերազանցման ձգտում
  • Հաճախորդների և գործընկերների հետ մշտական հետադարձ կապի ապահովում
  • Հաճախորդների և գործընկերների նկատմամբ վստահություն
  • Գաղտնիության ապահովում և պատասխանատվության զգացում
  • Հաճախորդների և գործընկերների կարիքների համակողմանի ըմբռնում
  • Թիմային աշխատանք, համագործակցություն, անհատական ներդրում ընդհանուրգործում
  • Ստեղծագործական և անհատական մոտեցում, ճկունություն և արագություն նախագծերի
  • Իրականացման և ծառայությունների մատուցման ընթացքում
  • Աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպում
  • Բաց և թափանցիկ աշխատանքային միջավայրի ապահովում
  • Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում
  • Մասնագիտական գիտելիքների կատարելագործման շարունակական գործընթացի ապահովում