• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Աշխատակազմ

«Աջակցություն Նոյեմբերյանին» (01.10.2016թ.-ից վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպություն) ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրերի և մատուցվող ծառայությունների բարձր որակը պայմանավորված է արհեստավարժ աշխատակազմի առկայությամբ: Հիմնական աշխատակազմն ունի համապատասխան մասնագիտական կրթություն, անցել է լրացուցիչ վերապատրաստումներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրյա ուսումնական հաստատություններում: Նրանք բոլորն ունեն բազմամյա փորձ, որը ձեռք են բերել կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օտարերկրյա փորձագետների հետ համագործակցության ընթացքում:

Կազմակերպության ղեկավարությունը պարբերաբար իրականացնում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների և կարիքների գնահատում, կազմակերպում է աշխատակազմի խրախուսման միջոցառումներ, խրախուսում է թիմային աշխատանքը:

Կազմակերպությունն ունի հայ և օտարազգի կամավորներ: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը պայմանագրային հիմունքներով աշխատում է խորհրդատուների և դասընթացավարների հետ:


Հասմիկ Ազիբեկյան

Կազմակերպության տնօրեն

Ունի երկու տասնյակից ավելի աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր ոլորտում: Նախկինում աշխատել է որպես Հայկական Կարմիր Խաչի Նոյեմբերյանի մասնաճյուղի ծրագրերի ղեկավար, Տավուշի մարզի զարգացման ծրագրի խորհրդական, ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների զարգացման աշխատանքային խմբի պատասխանատու և «Գործարար կապեր» բիզնեսի աջակցության միջազգային կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն: Ղեկավարել է մի քանի տասնյակ տեղական և միջազգային ծրագրեր: Ունի բանասիրական և տնտեսագիտական կրթություն: 


Անի Հարությունյան

Ծրագրերի կառավարիչ

Անի Հարությունյանը սկսել է աշխատել «Աջակցություն Նոյեմբերյանին» (վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության) հասարակական կազմակերպությունում 2005 թվականից: Կազմակերպությունում աշխատանքի անցնելուն զուգահեռ համատեղությամբ աշխատել է Նոյեմբերյանի ավագ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի և “Project Harmony” հայաստանյան մասնաճյուղում որպես ծրագրի կրթական համակարգող Տավուշի մարզում: Ղեկավարել է տեղական և միջազգային ծրագրեր, մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացների, ունի բանասիրական կրթություն: 


Ռուզան Հարությունյան

Ծրագրերի համակարգող

Ռուզան Հարությունյանը միացել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմին 2019 թվականին՝ որպես ներդրումների ներգրավման օգնական: Նախքան թիմին միանալն աշխատել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամում՝ նախ որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ապա որպես տնօրենի օգնական: Որպես ծրագրի օգնական աշխատել է ավելի քան տասը տեղական և միջազգային ծրագրերում, կազմակերպել է բազմաթիվ համաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, սեմինարներ և դասընթացներ: Ունի բանասիրության, մանկավարժության բակալավրի և գրականագիտության մագիստրոսի աստիճան: 


Լալա Մամյան

Ֆինանսական կառավարիչ

Լալա Մամյանը միացել է «Աջակցություն Նոյեմբերյանին» (վերանվանված՝ «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության) հասարակական կազմակերպության թիմին 2015 թվականի հոկտեմբերից: Նախքան կազմակերպությունում աշխատանքի անցնելն աշխատել է Նավի Նոյ ՍՊԸ-ում որպես հաշվապահ: Մասնակցել է միջազգային վերապատրաստման դասընթացների, ունի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: 


Քրիստինե Ղևոնդյան

Ֆինանսական խորհրդատու

Քրիստինե Ղևոնդյանը միացել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության թիմին 2017թ. հունվարին: Նա ավելի քան 15 տարի աշխատել է ֆինանսական ոլորտում: Նրա մասնագիտական պատմությունը ներառում է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են աուդիտորը, տնօրենը, ֆինանսական տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ դասընթացավարը: Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աուդիտի որակավորմամբ հավաստագրված աուդիտոր: 


Հրաչյա Կաժոյան

Խորհրդատու

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, խորհրդատու: Փորձագիտական հիմնական ոլորտներն են՝ հակամարտությունների կարգավորում, գենդերային իրավահավասարություն, ռազմավարական պլանավորում, ինստիտուցիոնալ և սոցիալական զարգացում, դրամաշնորհների կառավարում, հետազոտությունների մշակում, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն: ՍիՍիԴի ՀԿ-ի խորհրդատու:


Հեղինե Մանասյան

Խորհրդատու

Տնտեսագիտության դոկտոր, ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի պատվավոր տնօրեն, Երևանի պետական համալսարանի Սոցիալական հետազոտությունների ինովացիոն կենտրոնի զարգացման գծով տնօրեն, Համաշխարհային արժեքների հետազոտության ասոցիացիայի Գիտական խորհրդատվական հանձնաժողովի անդամ, հարյուրից ավելի հրատարակությունների, վերլուծական զեկույցների և հոդվածների հեղինակ: Փորձագիտական հիմնական ոլորտներն են՝ տնտեսական աճը և զարգացումը, անցումային տնտեսությունը, աշխատանքի շուկան, աղքատությունը և կրթությունը, ստվերային տնտեսությունը, կոռուպցիան և այլն: ՍիՍիԴի ՀԿ-ի խորհրդատու:


Մարինա Պողոսյան

Խորհրդատու

Կառավարման խորհրդատվության ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI) կառավարման խորհրդատու, Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), բիզնեսի և կառավարման դասընթացավար, մենթոր: Փորձագիտական ոլորտներն են՝ բիզնեսի և ՔՀԿ ռազմավարական պլանի մշակում, բիզնես մոդելի գեներացում և մոդեռնիզացում, առաջնորդություն, բիզնես և թիմային քոուչինգ, հուզական և դրական ինտելեկտի ձևավորման ուսուցում։ ՍիՍիԴի ՀԿ-ի խորհրդատու:


Վահե Մամբրեյան

Խորհրդատու

ԱՄ Փարթնըրզի հիմնադիր, տնօրեն: Ընկերության մոնիտորինգի և գնահատման, ծրագրերի մշակման, ռազմավարական պլանավորման և ֆինանսական վերլուծության ծրագրերի ղեկավար: ՍիՍիԴի ՀԿ-ի խորհրդատու:


Անի Ամիրաղյան

Կամավոր

Անի Ամիրաղյանը միացել է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությանը 2019 թվականին: Ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» բաժինը: Մասնակցել է մարքեթինգի, կառավարման և այլ թեմաների առնչվող մի շարք դասընթացների: 


Լևոն Բուդաղյան

Կամավոր

Լևոնը սովորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետում: Անդամակցում է Նոյեմբերյանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», և «Վիքի» ակումբներին, Սի-Սի-Դի ՀԿ-ի Նոյեմբերյանի երիտասարդական խմբին: Մասնակցել է մի շարք մանկապատանեկան մրցույթների, մարդու իրավունքների, առաջնորդության, ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացների և կուրսերի: 2016 թվականին միացել է Սի-Սի-Դի ՀԿ-ի թիմին՝ որպես կամավոր:


Ինգա Ասատրյան

Կամավոր

Ինգան սովորում է Երևանի պետական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետում: Սի-Սի-Դի ՀԿ-ի Նոյեմբերյանի երիտասարդական խմբի անդամ է: Մասնակցել է կանանց իրավունքների, գենդերային հավասարության, սահմանափակ կարողություններով երեխաների հետ տարվող աշխատանքների, կարիերայի զարգացման վերաբերյալ մի շարք դասընթացների և ծրագրերի: 2014 թվականին միացել է Սի-Սի-Դի ՀԿ-ի թիմին՝ որպես կամավոր:



© 2023 Community Center for Development NGO. All Rights Reserved.