2024 թվականի սեպտեմբերի 4-ին «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի միջոցով Նոյեմբերյանի պետական քոլեջում բացվեց «Տեխնոտուփ» ուսումնական կենտրոնը:
Այն ժամանակակից ուսումնական կենտրոն է, որը հագեցած է համակարգչային ծրագրավորման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ և մրցունակ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ արդի տեխնոլոգիաներով և գույքով: Այս նախաձեռնության նպատակն է բավարարել ժամանակակից աշխատաշուկայի պահանջները՝ զարգացնելով Նոյեմբերյանի պետական քոլեջի մասնագիտական և տեխնիկական կարողությունները և ապահովելով մրցունակ համակարգչային ծրագրավորողների պատրաստման արդյունավետ գործընթաց:
Տեխնոտուփի ստեղծման արդյունքում քոլեջի Համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի դիմորդների թիվն այս տարի եռապատկվել է:
Նոյեմբերյանի պետական քոլեջի «Տեխնոտուփ» ուսումնական կենտրոնը ստեղծվել է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն: