• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

«Սրվեղ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը հիմնադրվել է Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում: Այն դրամաշնորհ է ստացել ՀՀ կառավարության և եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում՝ հավաբուծական տնտեսություն հիմնելու նպատակով: Այն արտադրում է բարձր որակի թռչնամիս և հավկիթ, նաև ինկուբացիոն հավկիթներ է տրամադրում այլ տնտեսությունների, որտեղ կարիքը զգացվում է:  «Սրվեղ» կոոպերատիվը սպառումն իրականացնում է ինչպես հարակից համայնքներում, այնպես էլ գրեթե ամբողջ Տավուշի մարզի տարածքում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


ՀՀ կառավարության և եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում «Հովանի» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը դրամաշնորհ է ստացել՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով: Տնտեսությունն այժմ զբաղվում է Ալբիոն տեսակի ելակի արտադրությամբ և բավականին մեծ հաջողություններ է գրանցում: Տրամադրված դրամաշնորհի շրջանակում ստեղծվել է 4 հիմնական աշխատատեղ: Կոոպերատիվը ընդլայնել է ջերմոցը՝ երկրորդ և երրորդ հարկեր կառուցելու միջոցով: Տնտեսությունը նաև խորհրդատվություն է մատուցում տարածաշրջանում համեմատաբար ավելի երիտասարդ ջերմոցային տնտեսություններին, անհրաժեշտության դեպքում նրանց ապահովում է սածիլներով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


«Արֆուդ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը ստեղծվել է 2018 թվականին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Եվրոմիության կողմից: Արտադրամասը գտնվում է Գետահովիտ գյուղում և նպատակ ունի զարգացնել էկոլոգիապես մաքուր չրերի արտադրությունը Տավուշի մարզում: Այստեղ չրեր ստանում են ծիրանից, դեղձից, սալորից, արքայանարնջից, տանձից և այլ մրգերից: «Արֆուդ» կոոպերատիվի համար շահառուներ են հանդիսանում Բերդի, Նոյեմբերյանի, Իջևանի տարածաշրջանի ավելի քան 100 այգեգործական տնտեսություններ, որոնք իրենց հումքը վաճառում են կոոպերատիվին: Այն ստեղծել է 4 նոր աշխատատեղ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


«Բեսթ գրին գարդեն» գյուղատնտեսական կոոպերատիվը դրամաշնորհ է ստացել ՀՀ կառավարության և Եվրոմիության կողմից համաֆինանսավորվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում՝ առանց քիմիական հավելումների բուսական և հատապտղային թեյերի արտադրամաս հիմնելու համար: Կոոպերատիվը հիմնադրվել է 2018 թվականին: Ծրագիրը նոր և ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու, խելացի տնտեսություն ստեղծելու հնարավորություն է ընձեռել։ Տնտեսությունն այժմ 4 հիմնական աշխատող ունի, սակայն հավաքի շրջանում աշխատողների թիվը կրկնապատկվում կամ եռապատկվում է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


«Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը դրամաշնորհ է ստացել ՀՀ կառավարությունից և Եվրոպական միությունից «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում մսի վերամշակման արտադրամաս հիմնելու համար: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքում գործող կոոպերատիվը նպատակ ունի զարգացնել Տավուշի մարզում անասնապահական տնտեսությունների կարողությունները՝ ապահովելով տեղական մսից ստացված մսամթերքի արտադրություն և իրացում՝ հնարավորություն ստեղծելով Տավուշի մարզի 1000 և ավելի անհատ անասնապահական տնտեսությունների կողմից արտադրված մսի անթափոն իրացման համար:    

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


ՀՀ կառավարության և Եվրոմիության համաֆինանսավորմամբ «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը ֆինանսավորում տրամադրեց, որպեսզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի վարչական տարածքում հիմնվի «Տավուշ էկո միլք» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվը: Դրամաշնորհի տրամադրումը նպատակ ունի ապահովել կաթի և կաթնամթերքի արտադրություն՝ իհարկե նաև հնարավորություն ստեղծելով Տավուշի մարզի մոտ 400 և ավելի անհատ անասնապահական տնտեսությունների կողմից արտադրված կաթի իրացման համար: Այս պահին կոոպերատիվին ունի 7 հիմնական աշխատակից: Այն արտադրում է հիմնականում երեք տեսակի պանիր՝ լոռի, չանախ և բնական համեմունքներով պանրի տեսականի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


© 2023 Community Center for Development NGO. All Rights Reserved.