Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համագործակցության արդյունքում Նոյեմբերյանում կազմակերպվեց ֆինանսական դասընթաց կանանց համար,
որի շրջանակում մասնակիցները ծանոթացան Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությանը, կարևոր տեղեկություններ ստացան ապահովագրության, բանկային հաշվի, ավանդի, ներդրումների, վարկերի և երաշխավորության մասին:
Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնն ստեղծվել է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը: