• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ

2016թ.-ին «Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իրականացրել է «Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի աջակցությունն ուղղված էր տարածաշրջանում ընտրությունների անցկացման գործընթացում քաղաքացիական  հասարակության ակտիվ ներգրավմանը և գենդերային արգելքների վերացմանը, ինչպես նաև խրախուսել գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Ծրագիրը խթան է հանդիսացել Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուների ցուցակում ընդգրկված կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և բնակչության ակտիվ մասնակցությանը ընտրություններին:  Ծրագրի մասնակիցները մասնագիտական գիտելիքներ են ստացել հանրային խոսքի, համայնքային կառավարման և տեղական ինքնակառավարման օրենսդրության վերաբերյալ, մշակվել են նախընտրական  ծրագրեր:

Արդյունքում Տավուշի մարզի 6 համայնքներում ծրագրի մասնակից 20 կանանցից 12 կին ընտրվել են ավագանու անդամներ:


© 2026 Community Center for Development NGO. All Rights Reserved.