«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը իրականացվում է «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության (նախկին` Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ) և Տավուշի մարզի «Արոտօգտագործողների միավորումներ» սպառողական կոոպերատիվների հետ համատեղ, Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ:
Ծրագիրը նպատակ ունի ապահովել Տավուշի մարզի համայնքների միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացումը` ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր, որը կհանգեցնի Տավուշի մարզի տնտեսության բազմազանության և արտադրողականության զարգացմանը, գյուղացիական կոոպերատիվների և ՓՄՁ-ների մրցակցային աճին, ինչպես նաև խթան կհանդիսանա ներդրումային հնարավորությունների և առևտրի զարգացման համար:
Ծրագրով նախատեսված գործողությունների արդյունքում Տավուշի մարզի գյուղատնտեսական արտադրությունը կդառնա բազմաճյուղ և շուկայում ավելի կայուն դիրքեր կզբաղեցնի, արտադրական ստանդարնտները կբարձրացվեն, տեխնոլոգիաները կնորացվեն, կայուն զարգացման հարթակ կստեղծվի: Բազմաթիվ նոր բիզնեսներ կստեղծվեն և կգրանցվեն: Ծրագիրը նաև կխթանի ներառական զբաղվածությունը և կնպաստի Տավուշի մարզում աղքատության կրճատմանը:



