• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Աշխատանքային հանդիպումներ Տավուշի մարզի համայնքներում

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի իրականացման շրջանակներում «Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է աշխատանքնային հանդիպումներ Տավուշի մարզի բոլոր համայնքներում, որոնց մասնակցում են տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ, գյուղմթերք արտադրող և վերամշակողներ:

Աշխատանքային հանդիպումները նպատակ ունեն ներկայացնել ծրագրի նպատակները, կատարված և պլանավորվող գործողությունները, ակնկալվող արդյունքները: Հաշվի առնելով այն փաստը, որ ծրագրի շրջանակներում հիմնադրվելու են մի շարք արտադրամասեր, այդ թվում՝ կաթի վերամշակման գործարան, չրերի և թեյերի արտադրություն, մսամթերքի արտադրություն և պիլոտային թռչնաբուծարան, որոնք ապահովելու են վերը նշված ոլորտների հումքի մեծածավալ սպառումը, ինչը իր հերթին կնպաստի համայնքների գործազուրկ բնակչության ներգրավվածությանը կատարվող աշխատանքներում, մեծ հետաքրքրություն է առաջացրել ծրագրի նկատմամբ: Գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների համար կարևոր է նաև ծրագրի շրջանակներում համայնքներից հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգման հնարավորությունը, որը ևս ծրագրի կարևոր բաղադրիչ է:


© 2026 Community Center for Development NGO. All Rights Reserved.