Սոցիալական ձեռներեցության զարգացումը ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար կենսունակ և երկարատև գործունեություն իրականացնելու իրական հնարավորություն է: 2015թ-ի «Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունը օգնեց իր գործընկեր «Նոյ Աստղ» հասարակական կազմակերպությանը հիմնել տարածաշրջանում դեռևս եզակի վերականգնողական կենտրոն:
Կենտրոնը բացվեց Կողբ համայնքում ապրիլի 24-ին: Ծրագրի շրջանակներում կենտրոնին տրամադրվեց մասնագիտական գույք և սարքավորումներ: Այստեղ ֆիզիկական թերապիայի անվճար ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող 75-100 մարդ:
Կենտրոնի ծառայություններից վճարովի հիմունքներով հնարավորություն ունեն օգտվել նաև ոչ շահառու խմբի ներկայացուցիչներ: Ստացված եկամուտները «Նոյ Աստղ» հասարակական կազմակերպությանը տրամադրում է կազմակերպության շահառու խմբերի համար լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Վերականգնողական կենտրոնի բացմանը օժանդակել են «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավոր Ալիսա Մորսոնը, Friends of Armenia կազմակերպությունը, գործարարներ Սամսոն Աբովյանը, Ավետ Ղազարյանը և Պավլիկ Ղուլիջանյանը:
