• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Կայացավ «Նոյեմբերյանի տեղեկատու/Noyemberyan news» խմբի մասնակիցների պարգևների հանձնման առաջին արարողությունը

1260 անդամ, 80 նյութ, բազմաթիվ հավանումներ ու մեկնաբանություններ: Կայացավ «Սի-Սի-Դի» ՀԿ-ի երիտասարդական խմբերի նախաձեռնությամբ ստեղծված «Նոյեմբերյանի տեղեկատու/Noyemberyan news» խմբի մասնակիցների խրախուսական պարգևների հանձնման առաջին արարողությունը:

Առաջին խրախուսական մրցանակին արժանացավ Մանե Մամյանը՝ մեր տարածաշրջանում տարածված բույսերից մեկի՝ դաղձի մասին պատմող իր հոդվածով (314 հավանում): Երկրորդ ամենաշատ հավանումներ ստացած հոդվածը Շուշան Գոգինյանինն էր (308 հավանում), որը պատմում էր նոյեմբերյանցիների ամենասիրելի վայրերից մեկի՝ Գոգդաղի մասին: Երրորդ մրցանակին արժանացած կողբեցի Արարատ Եգանյանի հոդվածն էլ իր հայրենի Կողբ գյուղի մասին էր (150 հավանում):

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և սպասում նրանց նոր հոդվածներին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Բավարիայի երիտասարդական խորհրդի (BJR) կողմից և իրականացվում է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում:


© 2023 Community Center for Development NGO. All Rights Reserved.