• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Եվրոպական Միությունն ու ՀՀ Կառավարությունը աջակցում են Տավուշի մարզում կին ֆերմերների կողմից ղեկավարվող գյուղացիական տնտեսությունների կարողությունների զարգացմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը

Փետրվարի 18-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանի և «Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի» անդամ, «Արֆուդ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի նախագահ Մերի Մեհրաբյանի միջև կնքվեց պայմանագիր՝ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կոոպերատիվի կողմից հիմնադրված չրերի արտադրամասի արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ:

Դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում չրերի արտադրամասի համար ձեռք է բերվելու արտադրական նոր սարքավորումներ, ստեղծվելու է լրացուցիչ երկու աշխատատեղ: Արտադրամասի արդիականացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն 2019թ. հունիս ամսին:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.