Նոյեմբերի 10-ին «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղաշինության գործում» ծրագրի շրջանակներում Սի-Սի-Դի ՀԿ-ի գրասենյակում անցկացվեց 4 մոդուլներից կազմված դասընթացի առաջին հանդիպումը: Դասընթացին մասնակցում էին Սի-Սի-Դի ՀԿ-ի երիտասարդական խմբերը՝ խոշորացված Նոյեմբերյան համայնքից։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ խթանել երիտասարդների մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքում՝ նպաստելով նրանց մասնակցությանը որոշումների կայացման տարբեր մակարդակներում: Դասընթացի շրջանակներում երիտասարդ մասնակիցները դասընթացավարների օգնությամբ ուսումնասիրելու են հետևյալ թեմաները՝ «խաղաղություն» և «կոնֆլիկտ» հասկացությունները
կոնֆլիկտի արդյունավետ կառավարման հիմնարար սկզբունքները
էմպատիա և հաստատողականություն
երկխոսության հիմնական սկզբունքները
որոշումների կայացման և կառավարման հիմնական ոճերը
հանրային տարածքում միջամտության տարբեր տեսակները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի հիմնական բաղադրիչները
երիտասարդների համար նոր հեռանկարների ընկալումը
գործողությունների պլանավորումը՝ ելնելով Հայաստանի կոնտեքստից
«Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղաշինության գործում» ծրագիրն իրականացվում է «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնություն» ՀԿ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտության, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ։
