• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

«ՏՄԻՀՏԶ» ծրագրի ներկայացուցիչները մասնակցել են տարածքային զարգացման պիլոտային ծագրի ղեկավար կոմիտեի 6-րդ նիստին

ԵՄ և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվող Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ին կայացավ ծրագրի ղեկավար կոմիտեի 6-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներ և ՊՏԶ շահառու 9 կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրով նախատեսված գործողությունների ընթացքը և դրանց արդյունավետությունը ՀՀ համայնքների միջև հավասարաչափ զարգացում ապահովելու համար:

Հանդիպմանը առանձնահատուկ կարևորություն տրվեց ՊՏԶ ծրագրի տեխնիկական աջակցություն ապահովող հոլանդական «Էկորիս» ընկերության փորձագետների խմբի կողմից իրականացվող արդյունավետ աշխատանքին: Նիստին մասնակցում էին նաև «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար Հազմիկ Ազիբեկյանը և ծրագրի համակարգող Անի Հարությունյանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի իրականացումը Տավուշի մարզում` նշելով, որ ծրագրով նախատեսված նոր ստեղծվող ՓՄՁ–ները և նոր աշխատատեղերը կենսական անհրաժեշտություն են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Նա կարևորեց նաև բոլոր 9 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ տեղեկությունների տարածման անհրաժեշտությունը: Մասնակիցների կողմից բարձր գնահատականի արժանացավ ԵՄ, ՀՀ կառավարության և հասարակական կառույցների համագործակցության արդյունքում կատարվող աշխատանքների արդյունավետությունը:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.