• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Ձեռնարկատիրության հմտությունների զարգացման դասընթաց Տավուշի Ագրոբիզնեսի Ասոցիացիայի անդամների համար

Նոյեմբերի 30-ին Նոյեմբերյանում ամփոփվեց Տավուշի ագրոբիզնեսի անդամների համար կազմակերպված «Ձեռնարկատիրության հմտությունների զարգացման» դասընթացը: Մասնակիցները ծանոթացան բիզնես ինկուբատորների և ասոցիացիաների հայեցակարգին ու սկզբունքներին, դիտարկեցին այդ մոդելների զարգացման արտաքին և ներքին հնարավորություններն ու խոչընդոտները՝ շուկայի կառուցվածքից մինչև ապրանքատեսակների ու ծառայությունների որակի բարելավում, հոգեբանական և մոտիվացիոն գործոններից մինչև մրցակցային առավելությունների ձևավորում:

Մասնակիցները դասընթացավարի հետ քննարկեցին նաև Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի առաքելության և տեսլականի ձևակերպումը, ինչպես նաև գործունեության հիմնական սկզբունքները:

Դասընթացն իրականացվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից:

Ծրագրի կարողությունների զարգացման կոմպոնենտը իրականացվում է «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության կողմից:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.