• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM

Աշխատանքային հանդիպում-քննարկում

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի աշխատանքային խմբի նախաձեռնությամբ 2018թ. մարտի 15-ին Իջևան քաղաքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Տավուշի մարզպետարանի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, ՀՕՖ-ի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված գործող ծրագրերը, տարվող աշխատանքների միջև զուգահեռներ անցկացնել՝ համագործակցության ուղիներ փնտրելու և թիրախ համայնքներում միևնույն շահառու խմբերի համար կատարվող գործողությունների կրկնությունից խուսափելու համար:

Դատելով նախկին արդյունավետ փորձից՝ քննարկման մասնակիցները հավաստիացրին, որ նման հանդիպումներն արդյունավետ հարթակ կարող են ծառայել համագործակցության հնարավոր ուղիներ գտնելու և ոլորտում ներդրում կատարող կազմակերպությունների ջանքերը համատեղելու համար՝ ի նպաստ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման:

Հանդիպումն արդյունավետ որակելով՝ մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ավելի ընդլայնված կազմով նմանատիպ հանդիպումներ կազմակերպել, որոնք հնարավորություն կընձեռեն առավել հանգամանալից քննարկել ոլորտում իրականացվող աշխատանքներն ու ի հայտ բերել համագործակցության նոր ուղիներ:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.