• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ամփոփվեց ՀԿ ԴեՊո ծրագիրը

Նոյեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ ՀԿ ԴեՊո ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր նաև Սի-Սի-Դի ՀԿ-ի թիմը:
Ծրագրի գործընկերները և կոնսորցիումի անդամները խոսեցին անցած 5 տարիների ընթացքում ծրագրի արդյունքում ձեռք բերած հաջողությունների, արդյունավետ համագործակցության, ինչու չէ նաև մարտահրավերների մասին, հիշեցին ծրագրի իրագործման ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքեր, նշեցին արտահայտություններ, որոնք այս ընթացքում կարծես թևավոր խոսքեր են դարձել:


ՀԿ ԴեՊո ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակությունը՝ հասարակական կազմակերպություններում ինստիտուցիոնալ համակարգեր ներդրնելով և նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ մատուցելով:
«ՀԿ Դեպո» հնգամյա ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն», «Գորիսի մամուլի ակումբ», «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունների հետ ձևավորված կոնսորցիումի շրջանակներում՝ որպես ԱՄՆ ՄԶԳ (USAID) «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» մաս:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.