Մայիսի 17-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Ագրոշուկա» և «Ագրոինտեքս» ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանում գործող ամենամեծ առցանց գյուղատնտեսական հարթակի գործառույթների հետ, որը գրանցված է www.agroshuka.am հասցեով: Նորաստեղծ կայքը նախատեսված է այն անհատների ու ընկերությունների համար, որոնք ցանկանում են վաճառել, գնել կամ փոխանակել գյուղմթերք, գյուղտեխնիկա և սարքավորումներ, ընտանի կենդանիներ ու թռչուններ, հողատարածքներ և այլ գյուղարտադրանք: Այս ամենն իրականացնելու համար կայքը հնարավորություն է տալիս առցանց կամ կայքի օպերատորների օգնությամբ (8770 կարճ համարին կատարված զանգի միջոցով) տեղադրել անվճար հայտարարություն, որը 24 ժամվա ընթացքում կհաստատվի ու տեղ կգտնի կայքում:
«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը և շահառուները կաջակցեն այս առցանց հարթակի գործունեության վերաբերյալ Տավուշի մարզում տեղեկատվության տարածմանը, քանի որ այն ուղղակիորեն աջակցում է Տավուշի մարզի ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրված ապրանքների վաճառքին:



