Մայիսի 17-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ համայնքային երիտասարդական խմբերի ղեկավարների, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչների և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ–ի «ՀԿ ԴեՊո» ծրագրի աշխատակազմի աշխատանքային հանդիպումը:
«ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի համակարգող Լիլիթ Արզոյանը և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի օգնական Ջուլյա Սահակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրին ՏԻՄ-երի և քաղհասարակության միջև հնարավոր համագործակցության մեխանիզմների տարբերակներ՝ հաշվի առնելով միջազգային արդյունավետ փորձը և դրա կիրառելիությունը Տավուշի մարզի բնակավայրերում:
Նոյեմբերյանի, Կողբի, Բերդավանի, Այրումի, Բագրատաշենի երիտասարդական խմբերի ղեկավարները արտահայտեցին իրենց տեսակետներն ու գաղափարները համայնքներում երիտասարդների կամավորական աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ՝ հաշվի առնելով տեղական կարիքները: Քննարկվեցին նաև ՔՀԿ-ների մասնակցությամբ և միջամտությամբ համայնքների զարգացման ռազմավարության մշակման, ծրագրերի և բյուջեի մասնակցային պլանավորման փորձի խթանման հնարավոր տարբերակներ:
