• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Հունիսի 11-12-ը Դիլիջանում կայացավ «Գնորդ-Վաճառող» համաժողովը

Հունիսի 11-12-ը Դիլիջանում կայացավ «Գնորդ-վաճառող» համաժողովը, որը կազմակերպվել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ կողմից «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ Կառավարության կողմից: Համաժողովին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրերի տեխնիկական աջակցության թիմի ղեկավար Ռոբերտ Գրեյկոն և փորձագետներ Մարտա Սասելլան և Տաթևիկ Խոսրոևան, «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը, տեղացի և օտարերկրյա ներդրողներ և Տավուշի մարզում գործող ՓՄՁ ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում Տավուշի մարզում ներդրումներ իրականացնելու ցանկություն հայտնած տեղացի և օտարերկրյա գարծարարների դատին ներկայացվեց մոտ տասնհինգ ներդրումային ծրագիր-առաջարկ, որոնցից տասը հավանության արժանացան: Տավուշի մարզի ՓՄՁ–ների և օտարերկրյա ներդրողների միջև կնքվեցին փոխըմբռնման շուրջ տասը հուշագրեր, որոնք հիմք կհանդիսանան մոտ ապագայում Տավուշի մարզում գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար: Կարևոր է նշել, որ հավանության արժանացած ծրագրերի շարքում Իջևանի մեխանիկական գործարանը առաջարկություն ստացավ մշակել համատեղ նախագիծ գործարանը վերապրոֆիլավորելու և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու ուղղությամբ: Հավանության արժանացած մյուս ծրագրերն առնչվում են գինեգործության, պահածոյագործության, ջերմոցային տնտեսությունների, այծաբուծության, սպանդանոցի հիմնման և մսամթերքի վերամշակման, տնկիների արտադրության և բույսերի պաշտպանության լաբորատորիայի, կաթնամթերքի արտադրության և ագրոբիզնեսի զարգացման ոլորտներին:

Միջոցառումն արդյունավետ էր մասնակից տեղացի գործարարների համար և հիմք կհանդիսանա հետագա կառուցողական համագործակցության համար, որի արդյունքում առաջիկա 1-2 տարիների ընթացքում հնարավոր կլինի հիմնել մինչև 1000 նոր աշխատատեղ: Տավուշի մարզպետարանը և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ–ն պայմանավորվածություն են ձեռք բերել Տավուշի մարզ ներդրումներ ներգրավելու համաժողովները դարձնել ամենամյա՝ հաշվի առնելով դրանց անհրաժեշտությունը և արդյունավետությունը:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.