• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրերի տեղեկատվական հանդիպում

«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը մշտապես խրախուսում է նոր ներդրումային ծրագրեր Տավուշի մարզում, որը կնպաստի համայնքների գործազուրկ բնակչության ակտիվ ներգրավվածությանը կատարվող աշխատանքներում:

Այս նպատակով ծրագրի աշխատակազմի հերթական հյուրն էր Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) աշխատանքային խումբը: Հանդիպման նպատակն էր համայնքներին և ոչ կառավարական կազմակերպություններին ներկայացնել ԳԷՀ-ի փոքր դրամաշնորհային ծրագրերը:

ՓԴԾ աջակցությունը ուղղված է կարևորագույն գլոբալ բնապահպանական խնդրների լուծմանը ԳԷՀ հետևյալ ոլորտներում` կենսաբազմազանության պահպանում, կլիմայի փոփոխության մեղմում, հողերի դեգրադացիա, միջազգային ջրերի դեգրադացիա և վտանգավոր քիմիական նյութերի հեռացում:

Անդրադառնալով այս խնդիրներին ՓԴԾ փորձում է իրականացնել աղքատության նվազեցման և տեղի բնակչության դերի բարձրացմանն ուղղված նպատակները, որպես կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համապարփակ գործոններ:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.