• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

«Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ» ծրագիր

«Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ» ծրագիրը իրականացվել է 2016 թվականին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հիմնադրամի աջակցությունն ուղղված էր տարածաշրջանում ընտրությունների անցկացման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմանը և գենդերային արգելքների վերացմանը, ինչպես նաև 2018թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությունը խրախուսելուն:

Ծրագիրը խթան է հանդիսացել Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուների ցուցակում ընդգրկված կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և բնակչության ակտիվ մասնակցությանը ընտրություններին: Ծրագրի մասնակիցները մասնագիտական գիտելիքներ են ստացել հանրային խոսքի, համայնքային կառավարման և տեղական ինքնակառավարման օրենսդրության վերաբերյալ, մշակվել են նախընտրական ծրագրեր:

Ծրագրի արդյունքում Տավուշի մարզի 6 համայնքներում ծրագրի մասնակից 20 կանանցից 12-ն ընտրվել են ավագանու անդամներ:

Ծրագրի անցկացման ժամկետը՝ մայիս-սեպտեմբեր, 2016թ.

Ծրագրի բյուջեն՝ 27 345 եվրո


© 2024 Community Center for Development NGO. All Rights Reserved.