• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Օգնություն Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի անապահով ընտանիքներին

Տավուշի մարզի երիտասարդական խմբերի մասնակցությունը  համայնքային խնդիրների լուծման  գործում ակտիվացնելու նպատակով, «Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության կողմից   տրամադրված փոքր դրամաշնորհային միջոցներով 2017թ. հունիսին աջակցություն է ցուցաբերվել Նոյեմբերյան համայնքի 40 անապահով ընտանիքների՝ Նոյեմբերյան, Բերդավան, Դովեղ, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան բնակավայրերում:

Ծրագրի  թիրախ 9 բնակավայրերից նախապես ընտրվել են 120 կարիքավոր ընտանիքներ,  որոնց շարքից  հետագայում  առանձնացվել են  այն ընտանիքները, որոնցում  կան 2 և ավելի անչափահասներ, ծնողը կամ ծնողները ունեն հաշմանդամություն, գործազուրկ են և ծայրահեղ կարիքավոր:

Տրամադրված հումանիտար օգնության մեջ ներառվել է սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և կոշիկ: Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Քրիստինե Ղազարյանին, որը միայնակ մայր է և խնամքի տակ ունի 3 անչափահաս երեխաներ, բացի օգնության հիմնական փաթեթը, տրամադրվել է  գազի վառարան՝ ձմռան ամիսներին տունը ջեռուցելու համար: Ոսկեպար համայնքի բնակիչ Վիգեն Մախսուդյանին, որը խնամքի տակ ունի 5 անչափահաս երեխաներ, բացի օգնության հիմնական փաթեթը, տրամադրվել է սառնարան:

«Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության երիտասարդական խմբի անդամների կողմից որոշում է կայացվել կազմակերպել դրամահավաքներ և շարունակել աջակցել Նոյեմբերյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.