• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Դասընթացներ գյուղական համայնքների երիտասարդների համար

«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն CSO DePo ծրագրի շրջանակներում կազմակերպում է մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար:

2015թ. Սեպտեմբերին նման դասընթացներ է կազմակերպվել Նոյեմբերյանի տարածաշրջանի 5 գյուղական համայնքներում: Դասընթացի մասնակից 25 երիտասարդներ գիտելիքներ են ստացել դրամաշնորհային հայտ–առաջարկներ կազմելու, համայնքային խնդիրների լուծման գործում կամավորական նախաձեռնություններով հանդես գալու համար: Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են 5 դրամաշնորհային հայտ-առաջարկ, որոնք ներկայացվել են միջազգային դոնոր կազմակերպություններին: Ծրագիրը իրականացվել է «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ի և ԱՄՆ Խաղաղության Կորպուսի ֆինանսական աջակցությամբ:


© 2026 Community Center for Development NGO. All Rights Reserved.