«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն CSO DePo ծրագրով օգնում է Տավուշի մարզի ՀԿ-ներին և քաղաքացիական խմբերին՝ զարգացնելու իրենց կարողությունները, հաստատելու միջսահմանային համագործակցություն, ներգրավվելու րացուցիչ ներդրումներ միջհամայնքային խնդիրների լուծման համար:
Այս ծրագրի շրջանակներում 2015թ. մայիս–օգոստոս ամիսներին կազմակերպվել է Հայաստանի Տավուշի և Վրաստանի Քվեմո-Քարտլիի երիտասարդական խմբի անդամների հանդիպումը վրացական Բոլնիսի քաղաքում՝ համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով: Այս հանդիպման և հետագա օնլայն քննարկումների արդյունքում արդեն կազմվել է համատեղ աշխատանքների իրականացման մեկամյա ծրագիր, նկարահանվել է վավերագրական ֆիլմ (անգլերեն, ռուսերեն, վրացերեն լուսագրերով), որը տարածվել է սոցիալական ցանցերով: Ծրագիրը իրականացվել է «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ի, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան Հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան և Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի համաֆինանսավորմամբ:



