2015թ. օգոստոս ամսին Տավուշի մարզի Բագարատաշեն գյուղի մանակապարտեզը համալրվել է մանկական նոր գույքով ՝ 45 աթոռ և 12 սեղան: Մանկապարտեզն այժմ ապահովված է համապատասխան գույքով երեխաների կրթական առօրյան լիարժեքորեն կազմակերպելու համար: Ծրագիրն իրականացվել է Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ–ի, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի և Բագրատաշենի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:
Աջակցություն Նոյեմբերյանին հասարակական կազմակերպությունը CSO DePo ծրագրի շրջանակներում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Տավուշի մարզի գյուղական համայնքների խնդիրների լուծմանը, համայնքային և ենթակա կառույցների կարողությունների զարգացմանը, լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:



