• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Տեղի ունեցավ «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարում» ծրագրի փակման արարողությունը

Հունիսի 15-ին ՍիՍիԴի ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարում» ծրագրի փակման արարողությունը:
Ծրագիրն իրականացվել է ՍիՍիԴի ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ: Ծրագրի միջոցով հնարավոր եղավ մասնակի լուծել Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման խնդիրը:


Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մասանորի Ֆուկուշիման, դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերի պատասխանատու պարոն Տաիկի Կոհնոն, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղաբեկ Գալստյանը, ՀՀ Տավուշի քաղաքաշինության վարչության պետ Միսակ Մելքումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ջուջևան բնակավայրի վարչական պատասխանատու Համբարձում Պետրոսյանը և այլք: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները՝ խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները, հաջողություններն ու արդյունքները: Միջոցառման մասնակիցները եղան նաև Ջուջևան գյուղում՝ տեսնելու կատարված աշխատանքի արդյունքները:
Ներկաներին հաճելիորեն զարմացրեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմայի հայերեն ելույթը ծրագրի փակման կապակցությամբ: Դեսպանն իր խոսքում նշեց, որ անչափ կարևորում է Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները մշակութային, սոցիալ-տնտեսական և այլ որորտներում, և ուրախ է, որ Ճապոնիայի կառավարությունն իր ներդրումն ունի Հայաստանում համայնքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման գործում:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին համագործակցությունը շարունակական դաձնել և կյանքի կոչել համայնքային զարգացմանն ուղղված այլ ծրագրեր ևս:
Սի-Սի-Դի ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը՝ ցուցաբերած վստահության և արդյունավետ համագործակցության համար:


© 2023 Community Center for Development NGO. All Rights Reserved.