• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

«ԱՄՔՈՐ Հայաստան» ԲՀ-ի և «Սի-Սի-Դի» ՀԿ-ի միջև կնքվեց «Տավուշի մարզի գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների կարողությունների զարգացում» ծրագրի պայմանագիրը

2020թ. փետրվարի 1-ին «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի գրասենյակում հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանի և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ազիբեկյանի կողմից ստորագրվեց «Տավուշի մարզի գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների կարողությունների զարգացում» ծրագրի պայմանագիրը:


Ծրագիրը նպատակ ունի զարգացնել ԵՄ և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հիմնված 6 գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների («Բեսթ գրին գարդեն», «Այգոգործներ», «Արֆուդ», «Հովանի», «Շամշադին էկո միթ», «Էկո միլք») կարողությունները՝ բարելավելով արտադրական տեխնիկական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև ապահովել ագրոբիզնեսների մրցունակությունը:
Հզորացնելով թիրախ կոոպերատիվների արտադրական հնարավորությունները՝ ծրագիրն այդպիսով աջակցում է նաև այգեգործության և անասնապահության ոլորտում ներգրավված 700-ից ավելի գյուղացիական տնտեսություններին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նշված կոոպերատիվները իրենց ոլորտում լոկոմոտիվի դեր են ստանձնել՝ կայուն և վստահելի սպառող հանդիսանալով բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների կողմից մատակարարվող հումքի համար:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում շահառու կոոպերատիվների անդամներին, արտադրությունում աշխատող անձնակազմին և նրանց հետ համագործակցող ֆերմերներին տրամադրվելու է մասնագիտական խորհրդատվություն, յուրաքանչյուր կոոպերատիվի համար կազմակերպվելու է դասընթաց՝ ծրագրային և ֆինանսական կառավարում թեմայով:
Ծրագիրը ֆինանսավորվում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից:
1940 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «ԱՄՔՈՐ» կազմակերպությունը Հայաստանում իր գործունեություն սկսել է 1994 թվականին և ավելի քան 25 տարիների արդյունավետ աշխատանքի արդյունքում հասցրել է կյանքի կոչել բազմաթիվ բարեգործական ծրագրեր առողջապահության, մարդու իրավունքների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:


© 2023 Community Center for Development NGO. All Rights Reserved.