«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի հետ իրականացրել է «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ «Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ուղղված էր բարելավելու Հայաստանի Տավուշ և Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանները՝ ամրապնդելով Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ բնակավայրերի միջսահմանային համագործակցությունը լրացուցիչ ներդրումներ ներգրավելու և երկու մարզերի բիզնես ոլորտի տնտեսվարող սուբյեկների միջև փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունների զարգացման միջոցով:
Ծրագրի շրջանակներում բացահայտվել են հարևան մարզերի փոխադարձ ներդրումների, ինչպես նաև ԵՄ ու Մաքսային միության շուկաներում ներդրումներ անելու հնարավորությունները, կազմակերպվել են ագրոտուրեր և մեդիատուրեր, գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ: Հրապարակվել է եռալեզու գործարար ուղեցույց և գործարար տեղեկատու, ստեղծվել է էլեկտրոնային հարթակ առաջարկվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների և արդյունավետ փորձի փոխանակման համար:
Ծրագրի ժամկետը՝ 2015թ. սեպտեմբեր – 2017թ. փետրվար
Ծրագրի բյուջեն՝ 32 442 եվրո



