• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Եվրոպական Միությունն աջակցում Է Տավուշի մարզում գյուղացիական տնտեսությունների կարողությունների զարգացմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը

Ապրիլի 26-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանի և «Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի» անդամ, «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի նախագահ Նորայր Հարությունյանի միջև կնքվեց պայմանագիր՝ Տավուշի մարզի Նավուր համայնքում կոոպերատիվի կողմից հիմնադրված մսի վերամշակման արտադրամասի արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ:

Դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում տնտեսության համար ձեռք են բերվելու նոր արտադրական սարքավորումներ և գույք, ստեղծվելու է չորս նոր աշխատատեղ: Տնտեսության արդիականացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն 2019թ. հունիս ամսին:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.