ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր, Սի-Սի-Դի թիմի անդամ Ջոդի Դոշերը Առաջնորդության դպրոցի տնօրեն Սամվել Մովսիսյանի հրավերով դասախոսություններ է կարդում Առաջնորդության դպրոցում: Այս համագործակցության արդյունքում ապրիլի 28-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Առաջնորդության դպրոցի ուսանողների և Նոյեմբերյան և Կողբ համայնքների ավելի քան ութսուն աշակերտների մասնակցությամբ:
Ուսանողները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները, զրուցեցին համակողմանի կրթության առավելությունների, սեփական ներուժը բացահայտելու կարևորության մասին: Հանդիպման ավարտին ուսանողները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս խրախուսելու և օգնելու ապագա ուսանողներին մասնագիտական գրականություն ձեռք բերելու, մասնագիտության ընտրության և կրթությանն առնչվող այլ հարցերում:
Շնորհակալություն Ջոդիին, Առաջնորդության դպրոցի և Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրինություններին միջոցառման կայացմանն աջակցելու համար: