• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Տավուշի Մարզի սահմանամերձ համայնքների կին ֆերմերների կարողությունների զարգացման ծրագիր

2018թ. մայիսին «UN Staff 1% for Development Fund»-ի ֆինանսական աջակցությամբ «ՍիՍիԴի» ՀԿ-ի կողմից իրականացվեց «Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կին ֆերմերների կարողությունների զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում Վրաստանից ներկրված սուպեր հարկո տեսակի 700 հավ բաշխվեց ծրագրի շահառու, երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող քսան գործազուրկ կին ֆերմերների միջև սահմանամերձ Նոյեմբերյան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան և Կոթի համայնքներից:

Սև փետրածածկ ունեցող սուպեր հարկո տեսակի հավերն աչքի են ընկնում միաժամանակ բարձր մսատվությամբ և ձվատվությամբ, բավարարվում են կերի ոչ մեծ քանակությամբ: Հաշվի առնելով թվարկված հատկանիշերը՝ ծրագրի համար ընտրվել է հենց այս տեսակը, որը հնարավորություն կտա ընտանեկան տնտեսություններին ընդլայնել իրենց փոքր հավաբուծական տնտեսությունները՝ ապահովելով ընտանիքը թռչնամսով և հավկիթով:

«ՍիՍիԴի» ՀԿ թիմը և ծրագրի ծահառուները իրենց երախտագիտությունն են հայտնում «UN Staff 1% for Development Fund»-ին՝ սեփական փոքր տնտեսությունը հիմնելու նպատակով իրենց ընձեռված հնարավորության և աջակցության համար:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.