• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Նոյեմբերյանի այգին՝ նոր լույսերով

Դեկտեմբերի 6-ին Նոյեմբերյանի զբոսայգում հաճելի եռուզեռ էր: «Մենք ենք տերը մեր համայնքի» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվեցին այգու կենտրոնական հատվածի լուսավորման աշխատանքները: Առաջին անգամ Նոյեմբերյանի երիտասարդական խումբն արդյունավետ համագործակցության փորձ ունեցավ համայնքնապետարանի հետ:

Նախապատրաստական քայլերն ու աշխատանքների իրականացման ընթացքը համայքնի ղեկավարի հետ նախապես քննարկելուց ու համաձայնեցնելուց հետո երիտասարդական նախաձեռնող խմբի անդամները իրականություն դարձրին իրենց նախաձեռնությունը: Մետաղական լուսամփոփների տեղադրման աշխատանքներին մասնակցում էին նաև համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցներ:

Այժմ մեր այգին նոր, ժամանակակից ու հետաքրքիր լուծումներով լուսավորություն ունի: Շնորհակալություն նախաձեռնության բոլոր աջակիցներին: Եկե՛ք խնամքով ու սիրով վերաբերվենք մեր համայնքին:

Նոյեմբերյանի զբոսայգու կենտրոնական հատվածի լուսավորությունն ապահովվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։


© 2026 Community Center for Development NGO. All Rights Reserved.