• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Հուլիսի 23-Ին Բերդում մեկնարկեց մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացը

Գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով անցկացվող դասընթացի նպատակն է աջակցել գործազուրկ անհատներին՝ հասկանալու իրենց աշխատանքային ինքնությունը, ձևավորելու կարիերայի նպատակ և մշակելու գործողությունների պլան՝ այդ նպատակին հասնելու համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կզարգացնեն հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանք փնտրելիս, կբացահայտեն աշխատանք գտնելու խոչընդոտներն ու հնարավոր լուծման տարբերակները, կմշակեն իրենց հակիրճ կենսագրությունը (CV) և ուղեկցող նամակի օրինակ, ինչպես նաև կբացահայտեն աշխատանքի որոնման գործիքները:
Ծրագրի կարողությունների զարգացման կոմպոնենտը իրականացվում է Երևանում գործող «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության կողմից: Կարիերայի զարգացման դասընթացը վարում է ընկերության տնօրեն Մարինա Պողոսյանը:

Դասընթացն իրականացվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.