• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

ԵՄ-Ն նպաստում Է Տավուշի մարզում գործազրկության կրճատմանը

Օգոստոսի 18-ին Իջևանի քանդակների այգում կայացավ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ նախաձեռնած Աշխատանքի տոնավաճառը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ղեկավար Դեբորա Գրիզերը, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, «Ուորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից ներկայացուցիչներ, Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնների թիմերը, տեղացի և օտարազգի բազմաթիվ հյուրեր:

Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել էր նաև Տավուշի մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Միջոցառմանը մասնակից ավելի քան 50 գործատուներ ներկայացրեցին իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև սեփական արտադրության ապրանքատեսականին, այդ թվում՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, գինիների, օղիների և լիկյորների տեսականի, հրուշակեղեն, մեղր, բուսական թեյեր, ձեռագործ աշխատանքներ՝ կիառական արվեստի փայտե, կավե, ապակե նմուշներ, ձեռագործ տիկնիկներ և այլ աշխատանքներ:

Նախաձեռնությունը նպատակ ուներ անմիջական կապ հաստատել Տավուշի մարզի գործատուների և մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների միջև: Միջոցառման ամբողջ ընթացքում մարդաշատ էր հատկապես «Թափուր աշխատատեղերի տեղեկատու» անվանումը կրող տաղավարը, որտեղ Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի և Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչները ավելի քան երկու հարյուր գործազուրկների տեղեկություններ տրամադրեցին նշված համայնքներում առկա հարյուր քսանից ավելի թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Զբաղվածության կենտրոններում դեռևս չգրանցված այցելուներին հնարավորություն ընձեռվեց տեղում գրանցվելու՝ հետագայում ևս համապատասխան թափուր աշխատատեղերի մասին տեղեկացված լինելու նպատակով:

Տոնավաճառը և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել էր «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ Կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից:

*****

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի գործողություններն ուղղված են Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը և աղքատության կրճատմանը մարզում՝ տեղի բնակչության համար նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Այս նախաձեռնությունն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, տեղի ֆերմերային տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության աճին, ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ ներդրումների և գյուղարտադրանքի իրացման բնագավառներում:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.