• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Եվրոպական Միությունը նպաստում Է Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքը Եվրոպական շուկայում ճանաչելի դարձնելու գործընթացին

Հոկտեմբերի 1-2-ը Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի թիմը մասնակցում է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում կայանալիք “Tradeshow Food Specialities” սննդամթերքի ամենամյա ցուցահանդես-վաճառքին, որը հյուրընկալում է ավելի քան հիսուն հազար այցելուների տարբեր երկրներից:

Եվրոպայում արդեն ճանաչում վայելող 2-օրյա ցուցահանդեսին տավուշցի արտադրողները կներկայանան տեղական արտադրության մսամթերքի, չրերի, մեղրի, բուսական ու հատապտղային թեյերի, գինիների, պահածոների տեսականիով:

Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիան ստեղծվել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.