• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Հաղորդակցության դասընթաց ԵՄ Հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասնակիցների համար

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ներկայացուցիչները մասնակցեցին ԵՄ հայաստանյան գրասենյակի կողմից մարտի 16-ին Երևանում կազմակերպված հաղորդակցության և լուսաբանման վերաբերյալ դասընթացին:

Հմուտ դասընթացավարների թիմը ևս մեկ անգամ անդրադարձավ ծրագրերի լուսաբանմանը վերաբերող ԵՄ պահանջներին, հաղորդակցության պլանի մշակման սկզբունքներին, լուսաբանող նյութերի բովանդակային առանձնահատկություններին: Նշվեց, որ իր լրումն ավանդական լուսաբանման մեթոդների, խրախուսելի է նաև միջոցառումների՝ պատմությունների և ֆոտոպատմությունների միջոցով լուսաբանումը: Օրինակների, լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա ներկայացվեց համակարգված ուսուցանող նյութ, որը կիրառելով՝ ներկաները մասնակցեցին տեղում կազմակերպված գործնական թիմային աշխատանքներին և ներկայացրին հետաքրքիր պատմություններ ու ֆոտոպատմություններ: Դասընթացն անցավ ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.