• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ դասընթաց Նոյեմբերյանում

«Հզորացնելով երիտասարդների հմտությունները հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում ապրիլի 7-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ դասընթաց, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի երիտասարդական խմբերի անդամները:

Նոյեմբերյան, Կողբ, Բերդավան, Բագրատաշեն, Այրում համայնքները ներկայացնող թվով 25 մասնակիցներ նախ ծանոթացան oրինակների, լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա ներկայացված համակարգված ուսուցանող նյութին, որին հաջորդեց ինտերակտիվ քննարկում և թիմային աշխատանք:

Մասնակիցները, կիրառելով մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ ստացած տեղեկատվությունը, վերլուծեցին համայնքներում առկա խնդիրները՝ առաջարկելով խնդիրների լուծման իրենց տարբերակները: Դասընթացն անցավ ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին հետաքրքիր և ուսուցանող դասընթացի համար՝ նշելով, որ հնարավորության դեպքում կրկին կմասնակցեն նմանատիպ նախաձեռնությունների՝ խորացնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների պաշտպանության և ոլորտում առկա խնդիրների ու խոչնդոտների վերաբերյալ:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.