• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Եվրոպական Միությունն աջակցում Է Տավուշի մարզում սկսնակ գործարարների կարողությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը

Մայիսի 5-11-ը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվեցին մասնագիտական դասընթացներ սկսնակ գործարարների համար: Դասընթացները կազմակերպվում են Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում:

Այն նպատակ ունի նպաստել երիտասարդ սկսնակ գործարարների մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավմանը, նոր բիզնեսների հիմնադրմանը, արտադրության և ծառայությունների ոլորտում նորարարական գաղափարների իրականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

Հմուտ դասընթացավարների օգնությամբ դասընթացի մասնակիցները մշակում են մրցունակ բիզնես գաղափարներ, ծանոթանում են ժամանակակից պահանջներին համապատասխան բիզնեսի վարման գաղտնիքներին, ձեռք են բերում գիտելիքներ շուկայավարման, հաշվապահական հաշվառման, բիզնեսի կառավարման, ապրանքների արտադրության ու ծառայությունների մատակարարման գործընթացների կազմակերպման և որակի ապահովման վերաբերյալ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեն ներկայացնել սեփական բիզնես գաղափարները, հիմնավորել իրենց կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների պահանջարկը տեղական և տարածաշրջանային շուկաներում և ստանալ ֆինանսական աջակցություն առկա բիզնեսների զարգացման կամ նոր բիզնես հիմնելու համար: Առաջիկայում նմանատիպ դասընթացներ կկազմակերպվեն Բերդ, Դիլիջան և Իջևան քաղաքներում:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.