• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Դրամաշնորհային ծրագրի տեղեկատվական հանդիպում «ՀԿ Դեպո ծրագրի» շրջանակներում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհային մրցույթի պահանջներին և պայմաններին ծանոթացնելու նպատակով սեպտեմբերի 15 –ին «ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակազմը Նոյեմբերյանում տեղեկատվական հանդիպում ունեցավ Տավուշի մարզի ՔՀԿ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին դիմումների հայտագրման հետ կապված մանրամասներ, մասնակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017 թ.-ի հոկտեմբերի 2-ն է, ծրագրի տևողությունը մինչև 9 ամիս է, ծրագրով նախատեսված աշխատանքների իրականցման վերջնաժամկետը մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30 է:

Դիմումների հայտագրմանը մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել այս հղմանը` https://web.facebook.com/EPFArmenia/posts/1944452808902017


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.