• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում

2015թ. –ի   դեկտեմբերի 12- ին և 13 –ին   Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի աշխատակազմը  ՀԿ ԴեՊո ծրագրի շրջանակներում կազմակերպեց  երկօրյա դասընթաց, որի նպատակն էր  զարգացնել Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների   մասնագիտական կարողությունները և հմտությունները:

Դասընթացին մասնակցում էին տարածաշրջանի 9 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, որոնք ստացան համապատասխան տեղեկատվություն  ՀԿ կառավարման, ֆինանսական կառավարման, ֆոնդհայթհայթման  և դրամաշնորհային հայտ — առաջարկներ կազմելու վերաբերյալ:

Գործընկեր կազմակերպությունների ինստիտուցիոնալ  զարգացմանն ուղղված հետագա  գործունությունն  առավել արդյունավետ դարձնելու նպատակով,  Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ն  գործընկեր կազմակերպություների համար  կկազմակերպի նաև անհատական  խորհրդատվական  ծառայություններ, որի ընթացքում  յուրաքնչյուր կազմակերպության համար կմշակվի  ռազմավարական պլան, կհստակեցվեն կազմակերպության քաղաքականությունը և ընթացակարգերը, կձևավորվեն աշխատանքային  ներքին կանոնակարգեր:

Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց ՀԿ ԴեՊո  ծրագրի շրջանակներում ստեղծված հասարակական  կազմակերպությունների  զարգացման գործիքը և  գործիքի կիրառման  մեթոդը: Մասնակիցներին ներկայացվեց նաև  ՀԿ ԴեՊո  ծրագրի շրջանակներում պատրաստված  ՀԿ ԴեՊո վեբ կայքը (http://hkdepo.am/hy/), որը պարունակում է ամբողջական  տեղեկատվություն ՀԿ ոլորտում առկա  առաջատար դերակատարների, միջազգային կազմակերպությունների, նրանց կողմից հայտարարված դրամաշնորհային  մրցույթների, և այլ բնույթի տեղեկատվություն, որը անմիջական առընչություն ունի ՀԿ գործունեության հետ:

Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց  նաև ՀԿ կառույցների  միջև  ցանցերի, կոլիցիաների ստեղծման կարևորությունը:    Այս դասընթացը ևս մեկ  կարևոր նախաձեռնություն էր ՀԿ ԴեՊո  ծրագրի շրջանակներում  Տավուշի մարզի   հասարակական կազմակերպությունների կարիքների  գնահատման և կարողությունների զարգացման բնագավառում:

Աջակցություն Նոյեմբերյանին հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է  համագործակցել և կիսվել սեփական մասնագիտական հմտություններով, կարողություններով և արդյունավետ փորձով  ցանկացած քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց գործունեությունը ուղղված է Տավուշի մարզի համայքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և  քաղաքացիական ակտիվության բարձրացմանը:


© 2026 Community Center for Development NGO. All Rights Reserved.