Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը, «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն, Կովկասյան Հետազոտությունների Ռեսուրս Կենտրոնը, Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը, Գորիսի Մամուլի Ակումբը և Մարտունու Կանանց Համայնքային Խորհուրդը կազմել են կոնսորցիում, որպեսզի միասին իրականացնեն ՀԿ զարգացման CSO DePo հնգամյա ծրագիրը:
Ծրագիրը սկսվել է 2014թ-ին, այն ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն այս ծրագրի շրջանակներում արդեն կատարել է Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և համայնքային ենթակայության 74 կազմակերպությունների կարիքների ուսումնասիրություն (ՀԿ-ներ, համայնքապետարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, ֆերմերային կոոպերատիվներ): Հաշվի առնելով բացահայտված կարիքները՝ ծրագրի թիրախ խմբերի համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ: Գործընկեր ՀԿ-ներին աջակցություն է ցուցաբերվել դրամաշնորհային հայտեր կազմելու և դոնոր կազմակերպություններին ներկայացնելու գործում: Անցկացվել են փորձի փոխանակման միջոցառումներ՝ ուղղված ՀԿ-ների կողմից սոցիալական ձեռնարկությունների ստեղծման կարողությունների զարգացմանը: CSO DePo ծրագրով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում արդեն նախագծվել են նաև մոտ 40 կմ ջրագծերի անցկացման և 4-5 խաղահրապարակների կառուցման աշխատանքներ: Ծրագիրը գտնվում է իրականացման փուլում, և ծրագրի աշխատակազմը ողջունում է ցանկացած կառուցողական համագործակցություն և հրավիրում է շահագրգիռ կազմակերպությունների միանալ ծրագրի իրականացման ընթացքին:
