Սոցիալական ձեռներեցության զարգացումը ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար կենսունակ և երկարատև գործունեություն իրականացնելու իրական հնարավորություն է: 2015թ. «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն աջակցեց իր գործընկեր «Նոյ Աստղ» հասարակական կազմակերպությանը՝ հիմնելու տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի վերականգնողական կենտրոն:
Կենտրոնի բացումը տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 24-ին Կողբ համայնքում: Ծրագրի շրջանակներում կենտրոնին տրամադրվեց մասնագիտական գույք և սարքավորումներ: Այստեղ ֆիզիկական թերապիայի անվճար ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող 75-100 մարդ:
Կենտրոնի ծառայություններից վճարովի հիմունքներով հնարավորություն ունեն օգտվել նաև ոչ շահառու խմբի ներկայացուցիչներ: Ստացված եկամուտները «Նոյ Աստղ» հասարակական կազմակերպությանը տրամադրում է կազմակերպության շահառու խմբերի համար լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Վերականգնողական կենտրոնի բացմանը օժանդակել են «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Ալիսա Մորսոնը, «Friends of Armenia» կազմակերպությունը, գործարարներ Սամսոն Աբովյանը, Ավետ Ղազարյանը և Պավլիկ Ղուլիջանյանը:
Ծրագրի իրականացման ժամկետ՝ հունվար – ապրիլ, 2015թ.
Ծրագրի բյուջե՝ $ 7 500


