Ավարտված

«Հայաստան-Վրաստան Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագիր

«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի հետ իրականացրել է «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ «Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ուղղված էր բարելավելու Հայաստանի Տավուշ և Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանները՝ ամրապնդելով Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ բնակավայրերի միջսահմանային համագործակցությունը լրացուցիչ ներդրումներ ներգրավելու և երկու մարզերի բիզնես ոլորտի տնտեսվարող սուբյեկների միջև փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունների զարգացման միջոցով: Ծրագրի շրջանակներում բացահայտվել են հարևան մարզերի փոխադարձ ներդրումների, ինչպես նաև ԵՄ ու Մաքսային միության շուկաներում ներդրումներ անելու հնարավորությունները, կազմակերպվել են ագրոտուրեր և մեդիատուրեր, գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ: Հրապարակվել է եռալեզու գործարար ուղեցույց և գործարար տեղեկատու,
Ավելին


Հայ–վրացական համագործակցություն վավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում

2014 թվականի մարտին Նոյեմբերյան քաղաքում կազմակերպվեց նկարների ցուցահանդես և վավերագրական ֆիլմերի փառատոն՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Փառատոնին մասնակցում էին Տավուշի և Կվեմո–Քարթլի մարզերի հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ: Նպատակը երկու մարզերի քաղաքացիական ակտիվ խմբերի միջև գործընկերության հաստատումը և ամրապնդումն էր: Փառատոնին մասնակցեցին հայ և վրացի 34 երիտասարդներ՝ մարդու իրավունքների մասին իրենց նկարներով ու ֆիլմերով: Ծրագիրն իրականացվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, «People in Need»-ի, «Euroest Culture»-ի, «Czech Republic Development Cooperation»-ի և «Բոլնիսի լեզվի կենտրոն» ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման ժամկետ՝ հունվար – մարտ, 2014թ. Ծրագրի բյուջե՝ $ 3 500  


Մանկական նկարների մրցույթ՝ «Աշխարհի շուրջ ընթերցելով»

2013թ. ապրիլի 17-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Սկիպ Բրուստերը համատեղ ֆինանսավորմամբ կազմակերպեցին ստեղծագործական նկարների մրցույթ՝ «Աշխարհի շուրջը ընթերցելով» խորագրով: Մրցույթը նպատակ ուներ բարձրացնել երեխաների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Մրցույթին մասնակցեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի 4 դպրոցների 56 աշակերտներ: Նրանք իրենց նկարներում պատկերել էին դրվագներ տարբեր գրական ստեղծագործություններից: Մրցույթի 10 հաղթողները ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս մասնակիցները՝ մասնակցության հավաստագրեր: Երեխաների խանդավառությունը և ակտիվ մասնակցությունը հաշվի առնելով՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի աշխատակազմը որոշեց այս մրցույթը դարձնել ամենամյա, նաև կազմակերպել նույն բովանդակությամբ մրցույթներ տարածաշրջանի այլ դպրոցներում: Ծրագրի իրականացման ժամկետ՝ փետրվար – մարտ, 2013թ. Ծրագրի բյուջե՝
Ավելին


Եվրոպական կրթական ծրագրերի ռեսուրս կենտրոն Նոյեմբերյան քաղաքում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իրականացնում է շարունակական ծրագրեր, որն ուղղված է Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային կրթական փոխանակման ծրագրերի մասնակցության լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը: Այս ծրագրի շրջանակներում 2012թ. հոկտեմբերին Նոյեմբերյանի ավագ դպրոցում հիմնվեց Եվրոպական կրթական ծրագրերի ռեսուրս կենտրոն: Տարածաշրջանի երիտասարդական խմբի անդամների և բարձրդասարանցիների համար կազմակերպվեց դասընթաց եվրոպական փոխանակման կրթական ծրագրին դիմելու հմտություններ ձեռք բերելու նպատակով: Բացի մասնագիտական խորհրդատվությունից՝ ծրագրի մասնակիցները ծանոթացան ԵՄ անդամ պետություններին բնորոշ կենցաղային և մշակութային առանձնահատկությունների: Ծրագիրը շարունակական է: Ամեն տարի` փոխանակման ծրագրերի մեկնարկից առաջ, կազմակերպվում է նախապատրաստական դասընթաց դիմորդների նոր խմբի համար: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի
Ավելին


Շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն Նոյեմբերյան քաղաքում

2012թ. հունիսի 27-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի «Արևհատ և Անի» ընտանեկան բժշկության պրակտիկայի կենտրոնում բացվեց շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն: Կենտրոնն արդեն ունի 37 անդամ, որոնք ամսական 1 անգամ՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը, մասնակցում են հանդիպում-քննարկումների, պատմում են իրենց փորձառության, հաջողությունների մասին, լսում են հրավիրված մասնագետ-բժիշկների դասախոսությունները հատուկ սննդակարգի և ակտիվ կենսակերպի պահպանման վերաբերյալ, կատարում են  ֆիզիկական վարժություններ, փոխանակվում են վերջին նորություններով, առողջարար կերակրատեսակների պատրաստման բաղադրատոմսերով… Կենտրոնի ծառայությունները անվճար են, անդամակցությունը՝ ազատ: Կազմակերպչական աշխատանքները կատարվում են կամավորության սկզբունքով: Կենտրոնն իր գործունեությամբ դեռևս եզակի է Հայաստանում: Հանրապետության տարբեր բնակավայրերից շատ անհատներ և կազմակերպություններ հետաքրքրվում են նախաձեռնությամբ և
Ավելին


Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակության աճ Տավուշի մարզում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն 2012թ.-ից համագործակցում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ՝ զարգացնելու Տավուշի մարզի ֆերմերային տնտեսությունների կարողություններն ու մրցունակությունը: Ծրագիրը ձգտում է ապահովել նպատակային ենթածրագրային ներդրումներ Տավուշի մարզի գյուղական համայնքներում, որոնք կօգնեն ամրապնդել գյուղմթերք արտադրողների և վերամշակողների միջև կապերը, կնպաստեն սննդամթերքի անվտանգությանը, վերամշակմանը, շուկայահանմանը: Ուսումնասիրվում են Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունների (հատկապես անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների) կարիքները, գնահատվում են գյուղացիական տնտեսությունների մրցակցային առավելությունները: Ծրագրի շրջանակներում արդեն ձևավորվել են 23 ֆերմերային կոոպերատիվներ, մասնակի վերանորոգվել են միջգյուղային և դեպի արոտավայրեր տանող ճանապարհներ, ձեռք են բերվել գյուղտեխնիկա և տրանսպորտային միջոցներ: Ֆերմերային տնտեսությունների կարողությունները զարգացնելու նպատակով կատարվում են նաև
Ավելին


Նորոգված ջրագիծ Բագրատաշենում

2010թ. սեպտեմբերին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի համար ձեռք է բերել և տեղադրել խորքային պոմպ և մետաղական խողովակներ, որի միջոցով լուծվել է գյուղի 3200 բնակչի խմելու ջրի մատակարարման հարցը: Գյուղական համայնքային խնդիրների լուծումը, համայնքային կառույցների կարողությունների զարգացումը կազմակերպության գործունեության կարևոր ուղղություններից է: Բագրատաշենի ջրագիծը նորոգվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի և Բագրատաշենի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման ժամկետ՝ մարտ, 2010թ. – սեպտեմբեր, 2011թ. Ծրագրի բյուջե՝ $ 35 789


Ամանորյա ավանդական միջոցառումներ Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցներում և մանկապարտեզներում

2010 թվականից «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն ամեն տարի ամանորյա միջոցառումներ է հովանավորում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղական համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում: Ձմեռ Պապը և Ձյունանուշը իրենց տոնական բարեմաղթանքներով և նվերներով այցելում են կրթական հաստատություններ: Ամենամյա այս ծրագիրը իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի և ԱՄՆ խաղաղության կորպուսի համաֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման ժամկետ՝ դեկտեմբեր, 2010թ. – մինչ օրս Ծրագրի բյուջե՝ $ 7800


Մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն պարբերաբար դասընթացներ է կազմակերպում Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվ խմբերի և ՓՄՁ ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները զարգացնելու համար: Դասընթացները վերաբերում են հետևյալ թեմաներին՝ տարածքային ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացում, համայնքապետարանների աշխատակազմի առաջնորդման հմտությունների զարգացում, համայնքային կարիքների վերհանում, համայնքների մոբիլիզացման մեթոդներ, համայնքային զարգացման ռազմավարական պլանի մշակում, ծրագրի առաջարկ գրելու հմտություններ, ՀԿ ռազմավարական պլանի մշակում, կառավարում, սոցիալական ձեռներեցության մոդելների մշակում, հաշվապահություն և ֆինանսների կառավարում, հասարակական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացում, ֆոնդհայթայթում, ծրագրերի վերահսկում և գնահատում, տրամաբանական աղյուսակի, բիզնես ծրագրի մշակում, ներդրումային ծրագրի մշակում, շուկայավարություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մշակում: 2005 թվականից մինչ օրս անցկացվել է
Ավելին