Ավարտված

«Տավուշի Մարզի Սահմանամերձ Համայնքների Կին Ֆերմերների Կարողությունների Զարգացման» Ծրագիր

2018թ. մայիսին «UN Staff 1% for Development Fund»-ի ֆինանսական աջակցությամբ «ՍիՍիԴի» ՀԿ-ի կողմից իրականացվեց «Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կին ֆերմերների կարողությունների զարգացման» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Վրաստանից ներկրված սուպեր հարկո տեսակի 700 հավ բաշխվեց ծրագրի շահառու, երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող քսան գործազուրկ կին ֆերմերների միջև սահմանամերձ Նոյեմբերյան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան և Կոթի համայնքներից: Սև փետրածածկ ունեցող սուպեր հարկո տեսակի հավերն աչքի են ընկնում միաժամանակ բարձր մսատվությամբ և ձվատվությամբ, բավարարվում են կերի ոչ մեծ քանակությամբ: Հաշվի առնելով թվարկված հատկանիշերը՝ ծրագրի համար ընտրվել է հենց այս տեսակը, որը հնարավորություն կտա ընտանեկան տնտեսություններին ընդլայնել իրենց փոքր հավաբուծական տնտեսությունները՝ ապահովելով ընտանիքը թռչնամսով և
Ավելին


Մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորություններ ՀԿ-ների և քաղաքացիական ակտիվ խմբերի համար

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրագործում է ծրագրեր, որոնք ուղղված են Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակներում 2015թ. մարտին Նոյեմբերյանի երիտասարդական խմբի անդամների և բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվեց դասընթաց «FLEX» ծրագրին դիմելու կարգի և առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացը վարեցին ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ալիսա Մորսոնը և Հասմիկ Տոնապետյանը, ով 2011 թվականին «FLEX»-ի շրջանակներում ուսում է ստացել ԱՄՆ-ում: Բացի մասնագիտական խորհրդատվությունից՝ դասընթացի մասնակիցները ծանոթացան նաև ԱՄՆ-ի կենցաղային և մշակութային առանձնահատկություններին: Ծրագիրը շարունակական է. ամեն տարի նույն դասընթացը կազմակերպվում է դիմորդների նոր խմբի համար: Ծրագիրը համաֆինանսավորվում
Ավելին


«Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ» ծրագիր

«Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ» ծրագիրը իրականացվել է 2016 թվականին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հիմնադրամի աջակցությունն ուղղված էր տարածաշրջանում ընտրությունների անցկացման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմանը և գենդերային արգելքների վերացմանը, ինչպես նաև 2018թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությունը խրախուսելուն: Ծրագիրը խթան է հանդիսացել Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուների ցուցակում ընդգրկված կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և բնակչության ակտիվ մասնակցությանը ընտրություններին:  Ծրագրի մասնակիցները մասնագիտական գիտելիքներ են ստացել հանրային խոսքի, համայնքային կառավարման և տեղական ինքնակառավարման օրենսդրության վերաբերյալ, մշակվել են նախընտրական ծրագրեր:
Ավելին


Համագործակցություն Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողների հետ

2015 թվականի մարտին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվեց տարածաշրջանի երիտասարդական խմբերի 14 ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը Դիլիջանի UWC-ի դպրոցի 12 ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր բարձր դասարանների աշակերտներին և երիտասարդներին տեղեկացնել UWC–ի կրթական ծրագրերի, դրանց մասնակցելու չափանիշների և հայտերի լրացման կարգի մասին: Դիլիջանի UWC դպրոցի ուսանողներն էլ ծանոթացան Նոյեմբերյանի իրենց հասակակիցների խնդիրներին, պայմանավորվեցին կազմակերպել համատեղ փոքր ծրագրեր: Խոսեցին նաև իրենց երկրներում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: Հանդիպման մասնակից հայ և օտարերկրյա երիտասարդները շարունակվում են շփվել սոցիալական ցանցերի միջոցով: Հանդիպումը կազմակերպվել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, Դիլիջանի UWC–ի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի
Ավելին


Դասընթացներ գյուղական համայնքների երիտասարդների համար

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպում է մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար: 2015թ. սեպտեմբերին նման դասընթացներ է կազմակերպվել Նոյեմբերյանի տարածաշրջանի 5 գյուղական համայնքներում: Դասընթացի մասնակից 25 երիտասարդներ գիտելիքներ են ստացել դրամաշնորհային հայտ–առաջարկներ կազմելու, համայնքային խնդիրների լուծման գործում կամավորական նախաձեռնություններով հանդես գալու համար: Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են 5 դրամաշնորհային հայտ-առաջարկ, որոնք ներկայացվել են միջազգային դոնոր կազմակերպություններին: Ծրագիրը իրականացվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման ժամկետ՝ հունիս – սեպտեմբեր, 2015թ. Ծրագրի բյուջե՝ $ 1500


Աջակցություն մարզի կրթօջախներին

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում 2015թ. օգոստոսին վերանորոգել է Բերդավանի միջնակարգ դպրոցի 1-ին և 2-րդ հարկերի սանհանգույցները: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ դպրոցականների համար կազմակերպվել է նաև hիգիենայի կանոնների վերաբերյալ դասընթաց: Ծրագիրն իրագործվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի, Բերդավանի միջնակարագ դպրոցի և գյուղապետարանի համաֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման ժամկետ՝ մայիս-սեպտեմբեր, 2015թ. Ծրագրի բյուջե՝ $ 13 500


Խաղահրապարակ Մովսեսում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում կառուցել է մանկական խաղահրապարակ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում, որտեղ 3-12 տարեկան 112 երեխա է ապրում: Խաղահրապարակը կառուցվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Մովսեսի գյուղապետարանի և “Focus on Children” կազմակերպության համաֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման ժամկետ՝ մայիս-սեպտեմբեր, 2015թ. Ծրագրի բյուջե՝ $ 4 500


Աջակցություն Բագրատաշենի մանկապարտեզին

2015թ. օգոստոսին Տավուշի մարզի Բագարատաշեն գյուղի մանակապարտեզը համալրվել է մանկական նոր գույքով՝ 45 աթոռ և 12 սեղան: Մանկապարտեզն այժմ ապահովված է համապատասխան գույքով երեխաների կրթական առօրյան լիարժեք կազմակերպելու համար: Ծրագիրն իրականացվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի և Բագրատաշենի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Տավուշի մարզի գյուղական համայնքների խնդիրների լուծմանը, համայնքային և ենթակա կառույցների կարողությունների զարգացմանը, լրացուցիչ ներդրումների ներգրավմանը: Ծրագրի իրականացման ժամկետ՝ հունիս-օգոստոս, 2015թ. Ծրագրի բյուջե՝ $ 2 200


Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվ խմբերի կարողությունների զարգացում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում օգնում է Տավուշի մարզի ՀԿ-ներին և քաղաքացիական խմբերին՝ զարգացնելու իրենց կարողությունները, հաստատելու միջսահմանային համագործակցություն, ներգրավելու լրացուցիչ ներդրումներ միջհամայնքային խնդիրների լուծման համար: Այս ծրագրի շրջանակներում 2015թ. մայիս–օգոստոս ամիսներին կազմակերպվել է Հայաստանի Տավուշի և Վրաստանի Քվեմո-Քարտլիի մարզերի երիտասարդական խմբի անդամների հանդիպումը վրացական Բոլնիսի քաղաքում՝ համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով: Այս հանդիպման և հետագա օնլայն քննարկումների արդյունքում արդեն կազմվել է համատեղ աշխատանքների իրականացման մեկամյա ծրագիր, նկարահանվել է վավերագրական ֆիլմ (անգլերեն, ռուսերեն, վրացերեն ենթագրերով), որը տարածվել է սոցիալական ցանցերով: Ծրագիրը իրականացվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան
Ավելին


Սոցիալական ձեռներեցության մոդել Տավուշի մարզում

Սոցիալական ձեռներեցության զարգացումը ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար կենսունակ և երկարատև գործունեություն իրականացնելու իրական հնարավորություն է: 2015թ. «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն աջակցեց իր գործընկեր «Նոյ Աստղ» հասարակական կազմակերպությանը՝ հիմնելու տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի վերականգնողական կենտրոն: Կենտրոնի բացումը տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 24-ին Կողբ համայնքում: Ծրագրի շրջանակներում կենտրոնին տրամադրվեց մասնագիտական գույք և սարքավորումներ:  Այստեղ ֆիզիկական թերապիայի անվճար ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող 75-100 մարդ: Կենտրոնի ծառայություններից վճարովի հիմունքներով հնարավորություն ունեն օգտվել նաև ոչ շահառու խմբի ներկայացուցիչներ: Ստացված եկամուտները «Նոյ Աստղ» հասարակական կազմակերպությանը տրամադրում է կազմակերպության շահառու խմբերի համար լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Վերականգնողական կենտրոնի բացմանը օժանդակել են «Քմյունիթի սենթր ֆոր
Ավելին