Նախագծեր

Մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորություններ ՀԿ-ների և քաղաքացիական ակտիվ խմբերի համար

«Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունը CSO DePo ծրագրի շրջանակներում իրագործում է ծրագրեր, որոնք ուղղված են Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակներում 2015թ. մարտին Նոյեմբերյանի երիտասարդական խմբի անդամների և բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել է դասընթաց FLEX ծրագրին դիմելու կարգի և առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացը վարել են ԱՄՆ խաղության կորպուսի կամավոր Ալիսա Մորսոնը և Հասմիկ Տոնապետյանը, ով 2011 թվականին FLEX–ի շրջանակներում ուսում է ստացել ԱՄՆ-ում: Բացի մասնագիտական խորհրդատվությունից՝ դասընթացի մասնակիցները ծանոթացել են նաև ԱՄՆ-ի կենցաղային և մշակութային առանձնահատկություններին: Ծրագիրը շարունակական է. ամեն տարի նույն դասընթացը կազմակերպվում է դիմորդների նոր խմբի համար: Ծրագիրը ֆինանսավորվում է «Աջակցություն Նոյեմբերյանին»
Ավելին


Համագործակցություն Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողների հետ

2015 թվականի մարտին «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ–ի գրասենյակում կազմակերպվեց տարածաշրջանի երիտասարդական խմբերի 14 ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը Դիլիջանի UWC-ի դպրոցի 12 ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր բարձր դասարանների աշակերտներին և երիտասարդներին տեղեկացնել UWC–ի կրթական ծրագրերի, դրանց մասնակցելու չափանիշների, հայտերի լրացման կարգի մասին: Դիլիջանի UWC դպրոցի ուսանողներն էլ ծանոթացան Նոյեմբերյանի իրենց հասակակիցների խնդիրներին, պայմանավորվեցին կազմակերպել համատեղ փոքր ծրագրեր: Խոսեցին նաև իրենց երկրներում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: Հանդիպման մասնակից հայ և օտարերկրյա երիտասարդները շարունակվում են շփվել սոցիալական ցանցերի միջոցով: Հանդիպումը կազմակերպել է «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ–ի, Դիլիջանի UWC–ի և ԱՄՆ Խաղաղության Կորպուսի ֆինանսական աջակցությամբ:


Ամանորյա ավանդական միջոցառումներ Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցներում և մանկապարտեզներում

2010թվականից «Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունը ամեն տարի ամանորյա միջոցառումներ է հովանավորում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղական համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում: Ձմեռ Պապը և Ձյունանուշը իրենց տոնական բարեմաղթանքներով և նվերներով այցելում են կրթական հաստատություններ: Ամենամյա այս ծրագիրը իրականացվում է «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ի և ԱՄՆ խաղաղության կորպուսի համաֆինանսավորմամբ:  


ՀԿ զարգացման ծրագիր . CSO DePo

Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը, «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն, Կովկասյան Հետազոտությունների Ռեսուրս Կենտրոնը, Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը, Գորիսի Մամուլի Ակումբը և Մարտունու Կանանց Համայնքային Խորհուրդը կազմել են կոնսորցիում, որպեսզի միասին իրականացնեն ՀԿ զարգացման CSO DePo հնգամյա ծրագիրը: Ծրագիրը սկսվել է 2014թ-ին, այն ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում: «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն այս ծրագրի շրջանակներում արդեն կատարել է Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և համայնքային ենթակայության 74 կազմակերպությունների կարիքների ուսումնասիրություն (ՀԿ-ներ, համայնքապետարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, ֆերմերային կոոպերատիվներ): Հաշվի առնելով բացահայտված կարիքները՝ ծրագրի թիրախ խմբերի համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ: Գործընկեր ՀԿ-ներին աջակցություն է ցուցաբերվել դրամաշնորհային հայտեր կազմելու և դոնոր կազմակերպություններին ներկայացնելու
Ավելին


Հայ–վրացական համագործակցություն վավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակներում

2014 թվականի մարտին Նոյեմբերյան քաղաքում կազմակերպվեց նկարների ցուցահանդես և վավերագրական ֆիլմերի փառատոն՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Փառատոնին մասնակցում էին Տավուշի և Կվեմո–Կարտլի մարզերի հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ: Նպատակը երկու մարզերի քաղաքացիական ակտիվ խմբերի միջև գործընկերության հաստատումը և ամրապնդումն էր: Փառատոնին մասնակցեցին հայ և վրացի 34 երիտասարդները՝ մարդու իրավունքների մասին իրենց նկարներով ու ֆիլմերով: Ծրագիրն իրականացվել է «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ–ի “People in Need”, “Euroest culture”, “Czech Republic development cooperation” և Բոլնիսի Լեզվի Կենտրոն ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ:


Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակության աճ Տավուշի մարզում

«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն 2012թ.–ից համագործակցում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ՝ զարգացնելու Տավուշի մարզի ֆերմերային տնտեսությունների կարողություններն ու մրցունակությունը: Ծրագիրը ձգտում է ապահովել նպատակային ենթածրագրային ներդրումներ Տավուշի մարզի գյուղական համայնքներում, որոնք կօգնեն ամրապնդել գյուղմթերք արտադրողների և վերամշակողների միջև կապերը, կնպաստեն սննդամթերքի անվտանգությանը, վերամշակմանը, շուկայահանմանը: Ուսումնասիրվում են Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունների (հատկապես անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների) կարիքները, գնահատվում են գյուղացիական տնտեսությունների մրցակցային առավելությունները: Ծրագրի շրջանակներում արդեն ձևավորվել են 23 ֆերմերային կոոպերատիվներ, մասնակի վերանորոգվել են միջգյուղային և դեպի արոտավայրեր տանող ճանապարհներ, ձեռք են բերվել գյուղտեխնիկա և տրանսպորտային միջոցներ: Ֆերմերային տնտեսությունների կարողությունները զարգացնելու նպատակով կատարվում են նաև ֆոնդհայթհայթման աշխատանքներ: Ձեռք բերված
Ավելին


Մանկական նկարների մրցույթ՝ «Աշխարհի շուրջ ընթերցելով»

2013թ. ապրիլի 17-ին «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն և ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավոր Սկիպ Բրուստերը համատեղ ֆինանսավորմամբ կազմակերպեցին ստեղծագործական նկարների մրցույթ՝ «Աշխարհի շուրջը ընթերցելով» խորագրով: Մրցույթը նպատակ ուներ բարձրացնել երեխաների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Մրցույթին մասնակցեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի 4 դպրոցների 56 աշակերտներ: Նրանք իրենց նկարներում պատկերել էին դրվագներ տարբեր գրական ստեղծագործություններից: Մրցույթի 10 հաղթողները ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս մասնակիցները՝ մասնակցության հավաստագրեր: Երեխաների խանդավառությունը և ակտիվ մասնակցությունը հաշվի առնելով՝ «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ի աշխատակազմը որոշեց այս մրցույթը դարձնել ամենամյա, նաև՝ կազմակերպել նույն բովանդակությամբ մրցույթներ տարածաշրջանի այլ դպրոցներում:


Եվրոպական կրթական ծրագրերի ռեսուրս կենտրոն Նոյեմբերյան քաղաքում

«Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունը իրականացնում է շարունակական ծրագրեր, որն ուղղված է Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային կրթական փոխանակման ծրագրերի մասնակցության լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը: Այս ծրագրի շրջանակներում 2012թ. հոկտեմբերին Նոյեմբերյանի ավագ դպրոցում հիմնվեց Եվրոպական կրթական ծրագրերի ռեսուրս կենտրոն: Տարածաշրջանի երիտասարդական խմբի անդամների և բարձր դասարանցիների համար կազմակերպվեց դասընթաց եվրոպական փոխանակման կրթական ծրագրին դիմելու հմտություններ ձեռք բերելու նպատակով: Բացի մասնագիտական խորհրդատվությունից՝, ծրագրի մասնակիցները ծանոթացան ԵՄ անդամ պետություններին բնորոշ կենցաղային և մշակութային առանձնահատկությունների: Ծրագիրը շարունակական է: Ամեն տարի, փոխանակման ծրագրերի մեկնարկից առաջ, կազմակերպվում է նախապատրաստական դասընթաց դիմորդների նոր խմբի համար: Ծրագիրն իրականացվում է «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ի,
Ավելին


Շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն Նոյեմբերյան քաղաքում

2012թ. հունիսի 27-ին «Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Նոյեմբերյանի «Արևհատ և Անի» ընտանեկան բժշկության պրակտիկայի կենտրոնում բացվեց շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն: Կենտրոնն արդեն ունի 37 անդամներ: Նրանք ամիսը 1 անգամ (յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը) մասնակցում են հանդիպում-քննարկումների, պատմում են իրենց փորձառության, հաջողությունների մասին, լսում են հրավիրված մասնագետ-բժիշկների դասախոսությունները հատուկ սննդակարգերի և ակտիվ կենսակերպի պահպանման վերաբերյալ, կատարում են  ֆիզիկական վարժություններ, փոխանակվում են վերջին նորություններով, առողջարար կերակրատեսակների պատրաստման բաղադրատոմսերով… Կենտրոնի ծառայությունները անվճար են, անդամակցությունը՝ ազատ: Կազմակերպչական աշխատանքները կատարվում են կամավորության սկզբունքով: Կենտրոնն իր գործունեությամբ դեռևս եզակի է Հայաստանում: Հանրապետության տարբեր բնակավայրերից շատ  անհատներ և կազմակերպություններ հետաքրքրվում են նախաձեռնությամբ և ցանկանում են
Ավելին


Նորոգված ջրագիծ Բագրատաշենում

2010թ. սեպտեմբերին «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի համար ձեռք է բերել և տեղադրել խորքային պոմպ և մետաղական խողովակներ, որի միջոցով լուծվել է գյուղի 3200 բնակչի խմելու ջրի մատակարարաման հարցը: Գյուղական համայնքային խնդիրների լուծումը, համայնքային կառույցների կարողությունների զարգացումը կազմակերպության գործունեության կարևոր ուղղությունններից է: Բագրատաշենի ջրագիծը նորոգվել է «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ–ի, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի և Բագրատաշենի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ: