Նորություններ

Անգլերեն լեզվի դասընթաց Նոյեմբերյանում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի և ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ջոդի Դոշերի նախաձեռնությամբ 2018թ. հոկտեմբերի 1-ից Նոյեմբերյանում կազմակերպվելու է անգլերեն լեզվի դասընթաց, որը վարելու է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Ջոդի Դոշերը: Դասընթացը ներառում է դասապատրաստում և անգլերեն բանավոր խոսքի զարգացման հմտություններ: Դասընթացին ընդգրկվելու համար կարող են դիմել 5-10-րդ դասարանի աշակերտները Նոյեմբերյան, Կողբ և Այրում համայնքների բնակավայրերից: Գրանցվելու համար զանգահարել 2-44-55 հեռախոսահամարով մինչև 2018թ. սեպտեմբերի 25-ը: Մասնակիցների համար սահմանված է անդամավճար՝ ամսական 500 դրամի չափով:


ԵՄ-ն նպաստում է Տավուշի մարզում գործազրկության կրճատմանը

Օգոստոսի 18-ին Իջևանի քանդակների այգում կայացավ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ նախաձեռնած Աշխատանքի տոնավաճառը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ղեկավար Դեբորա Գրիզերը, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, «Ուորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից ներկայացուցիչներ, Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնների թիմերը, տեղացի և օտարազգի բազմաթիվ հյուրեր: Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել էր նաև Տավուշի մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Միջոցառմանը մասնակից ավելի քան 50 գործատուներ ներկայացրեցին իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև սեփական արտադրության ապրանքատեսականին, այդ թվում՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, գինիների,
Ավելին


Հուլիսի 23-ին Բերդում մեկնարկեց Մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացը

Գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով անցկացվող դասընթացի նպատակն է աջակցել գործազուրկ անհատներին՝ հասկանալու իրենց աշխատանքային ինքնությունը, ձևավորելու կարիերայի նպատակ և մշակելու գործողությունների պլան՝ այդ նպատակին հասնելու համար: Դասընթացի արդյունքում մասնակիցները կզարգացնեն հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանք փնտրելիս, կբացահայտեն աշխատանք գտնելու խոչընդոտներն ու հնարավոր լուծման տարբերակները, կմշակեն իրենց հակիրճ կենսագրությունը (CV) և ուղեկցող նամակի օրինակ, ինչպես նաև կբացահայտեն աշխատանքի որոնման գործիքները: Ծրագրի կարողությունների զարգացման կոմպոնենտը իրականացվում է Երևանում գործող «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության կողմից: Կարիերայի զարգացման դասընթացը վարում է ընկերության տնօրեն Մարինա Պողոսյանը: Դասընթացն իրականացվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական
Ավելին


Բերդ քաղաքում անցկացվեցին մասնագիտական դասընթացներ սկսնակ գործարարների համար

Հունիսի 9-17-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվեցին մասնագիտական դասընթացներ սկսնակ գործարարների համար, որոնք նպատակ ունեն նպաստել նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավմանը, նոր բիզնեսների հիմնադրմանը, արտադրության և ծառայությունների ոլորտում նորարարական գաղափարների իրականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը: Դասընթացները կազմակերպվում են Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում:


Դիլիջանում մեկնարկեց Մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացը

Հուլիս 12-ին Դիլիջանում մեկնարկեց Մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացը: Գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով անցկացվող դասընթացի նպատակն է աջակցել գործազուրկ անհատներին՝ հասկանալու իրենց աշխատանքային ինքնությունը, ձևավորելու կարիերայի նպատակ և մշակելու գործողությունների պլան՝ այդ նպատակին հասնելու համար: Դասընթացի արդյունքում մասնակիցները կզարգացնեն հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանք փնտրելիս, կբացահայտեն աշխատանք գտնելու խոչընդոտներն ու հնարավոր լուծման տարբերակները, կմշակեն իրենց հակիրճ կենսագրությունը (CV) և ուղեկցող նամակի օրինակ, ինչպես նաև կբացահայտեն աշխատանքի որոնման գործիքները:  Ծրագրի կարողությունների զարգացման կոմպոնենտը իրականացվում է Երևանում գործող «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության կողմից: Դասընթացն իրականացվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում»
Ավելին


Նոյեմբերյանում մեկնարկեց Մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացը

Հունիսի 28-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ գրասենյակում մեկնարկեց Մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացը, որն իրականացվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով անցկացվող դասընթացի նպատակն է աջակցել գործազուրկ անհատներին՝ հասկանալու իրենց աշխատանքային ինքնությունը, ձևավորելու կարիերայի նպատակ և մշակելու գործողությունների պլան՝ այդ նպատակին հասնելու համար: Դասընթացի արդյունքում մասնակիցները կզարգացնեն հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանք փնտրելիս, կբացահայտեն աշխատանք գտնելու խոչընդոտներն ու հնարավոր լուծման տարբերակները, կմշակեն իրենց հակիրճ կենսագրությունը (CV) և ուղեկցող նամակի օրինակ, ինչպես նաև կբացահայտեն
Ավելին


Դիլիջան քաղաքում անցկացվեցին մասնագիտական դասընթացներ սկսնակ գործարարների համար

Մայիսի 26-ից հունիսի 1-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեցին մասնագիտական դասընթացներ սկսնակ գործարարների համար, որոնք նպատակ ունեն նպաստել նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավմանը, նոր բիզնեսների հիմնադրմանը, արտադրության և ծառայությունների ոլորտում նորարարական գաղափարների իրականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը: Դասընթացները կազմակերպվում են Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում:


Հունիսի 11-12-ը Դիլիջանում կայացավ «Գնորդ-վաճառող» համաժողովը

Հունիսի 11-12-ը Դիլիջանում կայացավ «Գնորդ-վաճառող» համաժողովը, որը կազմակերպվել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ կողմից «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ Կառավարության կողմից: Համաժողովին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրերի տեխնիկական աջակցության թիմի ղեկավար Ռոբերտ Գրեյկոն և փորձագետներ Մարտա Սասելլան և Տաթևիկ Խոսրոևան, «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը, տեղացի և օտարերկրյա ներդրողներ
Ավելին


«ՀԿ ԴեՊո» ծրագիրը խրախուսում է երիտասարդական խմբերի մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործում

Մայիսի 17-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ համայնքային երիտասարդական խմբերի ղեկավարների, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի  ներկայացուցիչների և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ–ի «ՀԿ ԴեՊո» ծրագրի   աշխատակազմի աշխատանքային հանդիպումը: «ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի համակարգող  Լիլիթ Արզոյանը և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի օգնական Ջուլյա Սահակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրին ՏԻՄ-երի և քաղհասարակության միջև հնարավոր համագործակցության մեխանիզմների տարբերակներ՝ հաշվի առնելով միջազգային արդյունավետ փորձը և դրա  կիրառելիությունը Տավուշի մարզի բնակավայրերում: Նոյեմբերյանի, Կողբի, Բերդավանի, Այրումի, Բագրատաշենի երիտասարդական խմբերի ղեկավարները արտահայտեցին իրենց տեսակետներն ու գաղափարները համայնքներում երիտասարդների կամավորական աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ՝ հաշվի առնելով տեղական կարիքները: Քննարկվեցին նաև
Ավելին


Աշխատանքային հանդիպում «Ագրոշուկա» և «Ագրոինտեքս» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մայիսի 17-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Ագրոշուկա» և «Ագրոինտեքս» ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանում գործող ամենամեծ առցանց գյուղատնտեսական հարթակի գործառույթների հետ, որը գրանցված է www.agroshuka.am հասցեով: Նորաստեղծ կայքը նախատեսված է այն անհատների ու ընկերությունների համար, որոնք ցանկանում են վաճառել, գնել կամ փոխանակել գյուղմթերք, գյուղտեխնիկա և սարքավորումներ, ընտանի կենդանիներ ու թռչուններ, հողատարածքներ և այլ գյուղարտադրանք: Այս ամենն իրականացնելու համար կայքը հնարավորություն է տալիս առցանց կամ կայքի օպերատորների օգնությամբ (8770 կարճ համարին կատարված զանգի միջոցով) տեղադրել անվճար հայտարարություն, որը
Ավելին