Նորություններ

Բարեկարգվել է Բագրատաշենի համայնքային հրապարակը

«Մեզ է վստահված ամենակարևորը» ծրագրի շրջանակներում Բագրատաշենի երիտասարդական նախաձեռնող խմբի ջանքերով ավարտին հասցվեցին Բագրատաշենի համայնքային հրապարակի բարեկարգման աշխատանքները: Տեղադրվեցին նոր մետաղական նստարաններ և աղբամաններ: Բագրատաշենի համայնքային հրապարակի բարեկարգման աշխատանքները կատարվել են «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։


Կողբի ծերերի ժամանցի կենտրոնը՝ նոր գույքով, Կողբի հինգ փողոցներ՝ նոր ցուցանակներով

Կողբի երիտասարդական նախաձեռնող խմբի ջանքերով «Զարգացած համայնք» ծրագրի շրջանակներում Կողբի ծերերի ժամանցի կենտրոնն ապահովվեց նոր գույքով, և անվանական ցուցանակներ տեղադրվեցին Կողբ գյուղի հինգ փողոցներում: Վերը նշված աշխատանքները կատարվել են «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության  հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։


Բերդավանի տարեցների ժամանցի կենտրոնը՝ նոր գույքով

 «Անհոգ ծերություն-բարեկարգ համայնք» ծրագրի շրջանակներում Բերդավանի երիտասարդական նախաձեռնող խմբի ջանքերով ավարտին հասցվեցին Բերդավանի տարեցների ժամանցի կենտրոնի կահավորման աշխատանքները: Համայնքում գործող կենտրոնն այժմ ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում կհյուրընկալի իրենց ազատ ժամանակը կենտրոնում անցկացնող պապիկներին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել և մասնակցել են ծրագրի իրականացման աշխատանքներին: Բերդավանի տարեցների ժամանցի կենտրոնի բարեկարգման աշխատանքները կատարվել են «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։


Նոյեմբերյանի այգին՝ նոր լույսերով

Դեկտեմբերի 6-ին Նոյեմբերյանի զբոսայգում հաճելի եռուզեռ էր: «Մենք ենք տերը մեր համայնքի» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվեցին այգու կենտրոնական հատվածի լուսավորման աշխատանքները: Առաջին անգամ Նոյեմբերյանի երիտասարդական խումբն արդյունավետ համագործակցության փորձ ունեցավ համայնքնապետարանի հետ: Նախապատրաստական քայլերն ու աշխատանքների  իրականացման ընթացքը համայքնի ղեկավարի հետ նախապես քննարկելուց ու համաձայնեցնելուց հետո երիտասարդական նախաձեռնող խմբի անդամները իրականություն դարձրին իրենց նախաձեռնությունը: Մետաղական լուսամփոփների տեղադրման աշխատանքներին մասնակցում էին նաև համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցներ: Այժմ մեր այգին նոր, ժամանակակից ու հետաքրքիր լուծումներով լուսավորություն ունի: Շնորհակալություն նախաձեռնության բոլոր աջակիցներին: Եկե՛ք խնամքով ու սիրով վերաբերվենք մեր համայնքին: Նոյեմբերյանի  զբոսայգու կենտրոնական հատվածի լուսավորությունն ապահովվել է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային
Ավելին


«Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կին ֆերմերների կարողությունների զարգացման» ծրագիր

2018թ. մայիսին «UN Staff 1% for Development Fund»-ի ֆինանսական աջակցությամբ «ՍիՍիԴի» ՀԿ-ի կողմից իրականացվեց «Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների կին ֆերմերների կարողությունների զարգացման» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Վրաստանից ներկրված սուպեր հարկո տեսակի 700 հավ բաշխվեց ծրագրի շահառու, երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող քսան գործազուրկ կին ֆերմերների միջև սահմանամերձ Նոյեմբերյան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան և Կոթի համայնքներից: Սև փետրածածկ ունեցող սուպեր հարկո տեսակի հավերն աչքի են ընկնում միաժամանակ բարձր մսատվությամբ և ձվատվությամբ, բավարարվում են կերի ոչ մեծ քանակությամբ: Հաշվի առնելով թվարկված հատկանիշերը՝ ծրագրի համար ընտրվել է հենց այս տեսակը, որը հնարավորություն կտա ընտանեկան տնտեսություններին ընդլայնել իրենց փոքր հավաբուծական տնտեսությունները՝ ապահովելով ընտանիքը թռչնամսով և
Ավելին


Եվրոպական միության փորձագետները «ՍիՍիԴի» ՀԿ-ում

Դեկտեմբերի 2-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմը կազմակերպության գրասենյակում հյուրընկալեց պաշտոնական այցով Տավուշի մարզ այցելած ԵՄ միջազգային փորձագետներ Զինտա Միեզայնեին (Քաղաքացիական հասարակության, արդարադատության և մարդու իրավունքների գծով ավագ փորձագետ, թիմի ղեկավար), և Դոչկա Անդրեևային (Գյուղական զարգացման և քաղաքացիական հասարակության գծով փորձագետ): Այցի ընթացքում փորձագետները ծանոթացան ոչ միայն կազմակերպության գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին, այլև անդրադարձան Տավուշի մարզում զարգացման և կատարելագործման նախադրյալներ ու ներուժ ունեցող ոլորտներին՝ արտադրության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլն: Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև ԵՄ և ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ձեռքբերումներն ու առաջիկայում նախատեսվող գործողությունները: Այցի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան
Ավելին


«Ձեռնարկատիրության հմտությունների զարգացման» դասընթաց Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի անդամների համար

Նոյեմբերի 30-ին Նոյեմբերյանում ամփոփվեց Տավուշի ագրոբիզնեսի անդամների համար կազմակերպված «Ձեռնարկատիրության հմտությունների զարգացման» դասընթացը: Մասնակիցները ծանոթացան բիզնես ինկուբատորների և ասոցիացիաների հայեցակարգին ու սկզբունքներին, դիտարկեցին այդ մոդելների զարգացման արտաքին և ներքին հնարավորություններն ու խոչընդոտները՝ շուկայի կառուցվածքից մինչև ապրանքատեսակների ու ծառայությունների որակի բարելավում, հոգեբանական և մոտիվացիոն գործոններից մինչև մրցակցային առավելությունների ձևավորում: Մասնակիցները դասընթացավարի հետ քննարկեցին նաև Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի առաքելության և տեսլականի ձևակերպումը, ինչպես նաև գործունեության հիմնական սկզբունքները: Դասընթացն իրականացվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից: Ծրագրի կարողությունների զարգացման
Ավելին


«ՏՄԻՀՏԶ» ծրագրի ներկայացուցիչները մասնակցել են Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի ղեկավար կոմիտեի 6-րդ նիստին

ԵՄ և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվող Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ին կայացավ ծրագրի ղեկավար կոմիտեի 6-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներ և ՊՏԶ շահառու 9 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրով նախատեսված գործողությունների ընթացքը և դրանց արդյունավետությունը ՀՀ համայնքների միջև հավասարաչափ զարգացում ապահովելու համար: Հանդիպմանը առանձնահատուկ կարևորություն տրվեց ՊՏԶ ծրագրի տեխնիկական աջակցություն ապահովող հոլանդական «Էկորիս» ընկերության փորձագետների խմբի կողմից իրականացվող արդյունավետ աշխատանքին: Նիստին մասնակցում էին նաև «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար Հազմիկ Ազիբեկյանը և ծրագրի համակարգող Անի Հարությունյանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց
Ավելին


Հավաստագրերի հանձնում ծրագրի շահառուներին

«Սկսնակ բիզնես դասընթաց»-ի մասնակիցների հավաստագրերը հանձնելու նպատակով նոյեմբերի 3-ին Բերդում էին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմի ներկայացուցիչները և դասընթացն անցկացնող «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության տնօրեն Մարինա Պողոսյանը: Դասընթացները կազմակերպվում են «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից:


Տավուշի մարզի Բերդ համայնքում կյանքի կկոչվի 13 նոր բիզնես գաղափար

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում Բերդ համայնքում կազմակերպված «Սկսնակ բիզնես դասընթաց»-ի մասնակիցներից 13-ը ֆինանսական աջակցություն կստանան ծրագրի պաշտոնական գործընկեր հանդիսացող Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) (https://web.facebook.com/farusa/) կողմից: Երիտասարդ սկսնակ գործարարների ներկայացրած գաղափարներից ՀՕՖ-ի հանձնաժողովի հավանությանն են արժանացել զարդերի պատրաստման, սառնարանային տնտեսության, ջերմոցային տնտեսության, շինշիլաբուծության, հյուրատնային բիզնեսի, գինու արտադրության, մեղվաբուծության, կահույքի արտադրության ոլորտներին առնչվող բիզնես գաղափարները, որոնց իրականացման արդյունքում կստեղծվի մոտ 30 նոր աշխատատեղ:  Ծրագրի թիմը շնորհակալություն է հայտնում ՀՕՖ-ին՝ արդյունավետ համագործակցության և ծրագրի շահառուներին տրամադրած ֆինանսական աջակցության համար: «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է
Ավելին